Լեհաստանը նախազգուշացում է տարածել իր օդային տարածքի մի հատվածում հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ
Լեհաստանի արևելյան հատվածում հնարավոր ռազմական գործողությունների պատճառով օդաչուների համար նախազգուշացում է մտցվում։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Լեհաստանի օդային նավիգացիոն գործակալությունը։
«Ռազմական գերատեսչության խնդրանքով Լեհաստանի օդային նավիգացիոն գործակալությունը հրապարակում է Notam N604 / 2024-ը: Այն սահմանում է նավիգացիոն նախազգուշացում օդային տարածքից օգտվողների համար 2024 թվականի փետրվարի 5-ից 06.00 UTC-ից մինչև 2024 թվականի մայիսի 5-ը 06.00 UTC ընկած ժամանակահատվածում»,-ասվում է հայտարարության մեջ:
Հրապարակված քարտեզը ցույց է տալիս, որ նախազգուշացումը վերաբերում է Լեհաստանի արևելյան հատվածին՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով։ Նախազգուշացնող գոտու խորությունը հասնում է մի քանի հարյուր կիլոմետրի և ազդում է, մասնավորապես, Վարշավայի վրա։
Բացատրվում է, որ նախազգուշացումը պայմանավորված է նրանով, որ այն տարածքում, որին վերաբերում է նախազգուշացումը, «կարող են լինել չպլանավորված ռազմական գործողություններ՝ կապված պետության անվտանգության ապահովման հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանը դիմել է Ուկրաինային սահմանին տիրող իրավիճակի հարցով
- Սեպտեմբերի 17-ից Լեհաստանը կարգելի ՌԴ-ում գրանցված մեքենաների մուտքը երկիր
- Լեհաստանը սկսել է Ուկրաինային հանձնել զինվորական տարիքի ուկրաինացի տղամարդկանց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան