Եթե հանձնվեն անկլավները, հեռու չի լինի այն օրը, որ Մակարավանքից մի քիչ ներքև ավարտվի իմ հայրենիքը. Նաիրա Զոհրաբյան
«Ես հիմա, ըստ էության, կանգնած եմ այնտեղ, որտեղ ավարտվելու է մեր հայրենիքը, եթե տարածքները զիջվեն։ Այն նշանակում է, որ Տավուշի հիմնական հատվածը մայրուղիները վերցվելու են ակցանի մեջ»,-Տավուշի սահմանամերձ Մակարավանքի տարածքից հրապարակած տեսաձայնագրությամբ հայտարարում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա ցույց տվեց այսպես կոչված «անկլավների» տարածքները և փաստեց, որ այդ հատվածով է անցնում միջպետական ճանապարհը։
«Երբ մարդկի ասում են, թե ի՞նչ է Սոֆուրլուն, Բարխուդարլուն կամ Կիրանցը, Ոսկեպարը, այնտեղ մարդ չեն ապրել, նման մարդիկ չեն հասկանում, որ դրանք Հայաստանի անվտանգության գոտիներն են»,-ասաց Զոհրաբյանը, և հավելեց.
«Եթե հանձնվեն անկլավները, ինչպես Ալիևն է ասել, իրենք սողացող պատերազմով գալու են առաջ և հեռու չի լինի այն օրը, որ հենց իմ կանգնած տեղը Տավուշում՝ Մակարավանքից մի քիչ ներքև ավարտվելու է իմ հայրենիքը, բայց այն լինելու է նոր ագրեսիայի և պատերազմի սկիզբ, որովհետև ինչես ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք չեն տեսնում, թե որտեղ է ավարտվում Ալիևի ախորժակը»։ Չի ավարտվելու Ալիևի ախորժակը՝ քանի դու ես իշխանության»։
Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ իրենց գտնվելու վայրից մի քիչ այն կողմ՝ Իջեանում այդ պահին ճաշում է Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշ. «անկլավների» փոխանցումն Ադրբեջանին հղի է աղետալի հետևանքներով Հայաստանի համար
- Կլինի մեզ բացատրեք այդ ի՞նչ 8 անկլավներ են․ Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան