Տեառընդառաջը Հայ Եկեղեցու անշարժ տոներից է և միշտ նշվում է փետրվարի 14-ին
Qahana.am-ից իրազեկում են.
«Տեառընդառաջը Հայ Եկեղեցու անշարժ տոներից է։ Այն միշտ նշվում է փետրվարի 14-ին։ Տոնը հիշատակ է 40-օրյա Հիսուսին Տաճարին ընծայելու։ Քանի որ Քրիստոս ծնվել է հունվարի 6-ին, քառասուներորդ օրը փետրվարի 14-ն է։
Տոնական արարողությունները սկսվում են նախորդ երեկոյից՝ փետրվարի 13-ից, նախատոնակի ժամերգությամբ։ Այնուհետեւ մարդիկ եկեղեցուց կանթեղներով կամ մոմերով լույս են տանում՝ իրենց տան բակում տոնական խարույկները վառելու։
Բուն տոնի օրը՝ փետրվարի 14-ի առավոտյան, մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին երկրորդ Ամենայն հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ տոնը հռչակվել է Նորապսակների օրհնության օր։
Տեառընդաջի տոնը նշում են բոլորը՝ տոնական սեղաններ բացելով, բակում խարույկ վառելով և իրար շնորհավորելով, անկախ այն հանգամանիքց՝ ընտանիքում ունեն նորապսակներ, թե ոչ»։
Հարակից հրապարակումներ`
- Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
- Մայր Աթոռում կազմակերպվել է ամանորյա ընթրիք արցախցի ընտանիքների մասնակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան