Բացահայտվել են առանձնապես ծանր, մի քանի բազմադրվագ հանցագործություններ
Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ճիշտ, գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտվել է առանձնապես ծանր, մի քանի բազմադրվագ հանցագործություններ։ Այդ մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Պարեկները հետապնդել ու վնասազերծել էին առանձնապես ծանր հանցագործությունների մեջ կասկածվող Արտաշ Խաչատրյանին, ով բերման էր ենթարկվել ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր էին ձևակերպվել և փոխանցվել ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 10-ին տաք հետքերով հայտնաբերվել էին առևանգված ավտոմեքենաներ։ Այդ օրը ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկ Աշոտ Բադալյանը, չլինելով ծառայության մեջ (այդ օրը իր հանգստյան օրն էր), Արգել-Նոր Գեղի ճանապարհահատվածում ժամը 12։30-ի սահմաններում ընթանալիս է եղել, երբ նկատել է Mercedes G մակնիշի 27 KP 007 համարանիշի և Toyota Land Crauser մակնիշի 33 JJ 303 համարանիշի ավտոմեքենաները։ Ա․ Բադալյանը հիշել էր, որ «յաշիկի» վրա տեղադրված համարանիշները իրենը չեն, այն պատկանում է ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքից գողացված Range Rover մակնիշի ավտոմեքենային։ Այդ մասին նա հեռախոսակապով տեղեկացրել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությանը։
«Վերջինս պարեկին հայտնել էր, որ նա շարունակի հետևել ավտոմեքենաների շարժը մինչև իրենք կհասնեն Նոր Գեղի։ Պարեկը շարունակել է հետապնդումը և նկատել, որ վերջինները Նոր Գեղի գյուղում՝ նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անվան փողոցի 2-րդ փակուղում կանգնեցնում են յաշիկը, որի միջից վարորդը դուրս է գալիս և ուղևորվում է Toyota Land Crauser-ի մոտ, նստում այն և շարունակում են այս անգամ Toyota-ով երթևեկությունը՝ Ֆ․ Թևոսյան փողոցում։ Դ․ Հովհաննիսյանի գլխավորությամբ պարեկները բավականին օպերատիվ ու մի քանի ճանապարհներով, քանի որ Նոր Գեղիի այդ հատվածում մի քանի ճանապարհներ էին, ու հնարավոր էր՝ կասկածյալները այլ ճանապարհով ճողոպրեին, օպերատիվ ու գրագետ են գտնվում և Ֆ․ Թևոսյան փողոցում «կալմեջ» են անում կասկածյալներին, «փռում ասֆալտ»-ին ու գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակայությամբ ձերբակալում են Toyota Land Crauser-ի վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արտաշ Խ․-ին և ուղևոր, Երևանի բնակիչ 23-ամյա Վաչագան Ս․-ին, ով պարզվում է եղել է «յաշիկ»-ի վարորդը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով պարզվել էր, որ Mercedes G մակնիշի ավտոմեքենայի հաշվառման իրական համարանիշը եղել է 53 PA 555, որ դեկտեմբերի 9-ին առևանգվել է Երևան քաղաքում և այդ առևանգման փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Ս․-ն և հայտնել, որ իր ավտոմեքենան Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում առևանգել են։ Պարզվել էր նաև, որ «յաշիկ»-ի վրա տեղադրված 27 KP 007 համարանիշները պատկանում են օտարերկրացի Պունգավանան Կարունանիդհին պատկանող Range Rover-ին»,-ասվում, էր լուրում։