Փետրվարի 4-ի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Ամեն տարի փետրվարի 4-ին նշվում է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը:
Միջոցառումը իրականացվում է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) նախաձեռնությամբ, որը քաղցկեղի դեմ պայքարի ամենախոշոր և ամենհին միջազգային կազմակերպությունն է; կազմակերպությւոնը նպատակ ունի բարձրացնել հիվանդությունների մասին իրազեկության մակարդակը՝ դրանց դեմ գործողություններ ձեռնարկելու համար:
2000 թվականի փետրվարի 4-ին Փարիզում, Նոր հազարամյակի քաղցկեղի համաշխարհային գագաթնաժողովում, ընդունվեց Քաղցկեղի դեմ պայքարի Փարիզի խարտիան, որն ուղղված էր քաղցկեղի հետազոտությանը, քաղցկեղի կանխարգելմանը և հիվանդների խնամքի բարելավմանը: Փաստաթղթում ասվում է նաև քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա սահմանման մասին։
Ամեն տարի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը նվիրված է կոնկրետ որևէ թեմայի: 2022-2024 քարոզարշավի թեման է «Վերացնել խնամքի բացերը»: 2024 թվականը նվիրված է քաղցկեղի մասին իրազեկության ավելի բարձր մակարդակի բարձրացմանը: Համաշխարհային առաջնորդները պետք է առաջնահերթություն տան առողջապահական անհավասարության դեմ պայքարի նորարարական ռազմավարությունների ստեղծմանը, ավելի առանց քաղցկեղի արդար աշխարհ ունենալու համար ներդրումներ ապահովելուն:
Հարակից հրապարակումներ`
- Միայն անցյալ տարի քաղցկեղից մահացությունը պակասել է շուրջ 3-4 տոկոսով. Ավանեսյան
- Ուռուցքաբան-վիրաբույժ. Կանանց շրջանում նկատելի է դարձել վահանաձև գեղձի քաղցկեղի աճը
- Ունենք քաղցկեղի հայտնաբերման դեպքերի 3% աճ, և մահացությունների 0,5% նվազում. Ավանեսյան