ԱԽ նիստում քննարկվել են ռազմավարական բնույթի հարցեր
Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
«Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ընթացիկ օրակարգային և ռազմավարական բնույթի հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Տեղի է ունենում ԱԽ նիստ
- Օնիկ Գասպարյանը խեղաթյուրել է 2020 թ․-ի օգոստոսի 14-ի ԱԽ նիստի ընթացքում իր հնչեցրած զեկույցը․ ԱԽ գրասենյակ