«Սիներջի»-ն՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ու Հովհաննիսյանի կալանավորման մասին
Վերջին օրերի աղմկահարույց կալանավորումների մասին հայտարարություն է տարածել «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ԲԸ մասնաճյուղը, որտեղ մասնավորապես ասված է.
«Սիներջի ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանի և նախկին աշխատակցուհի Անի Գևորգյանի խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելը ցնցել է ամբողջ բիզնես, այդ թվում նաև ՏՏ ոլորտը։ Մեր հարգարժան գործընկերների հետ պատահածը որակում ենք որպես անհամաչափ խիստ խափանման միջոցի կիրառում և հավաստիացնում, որ մեր գործընկերներն անմեղ են։
Այսօր նրանք մեղադրվում են տեղի չունեցած, չշահած և իրավական ուժ չստացած մրցույթի շրջանակում խախտումներ կատարելու մեջ։ Հարկ է նշել, որ չկնքված պայմանագրով որևէ ֆինանսավորում կամ առավել ևս վճարում չի կատարվել, հետևաբար պետությանը չէր էլ կարող որևէ վնաս հասցվել։ Ավելին՝ հասկանալի չէ, թե որքանով է չափելի կամ ինչ սկզբունքով է հաշվարկվել պետությանը «հասցված» վնասի չափը։ Մինչդեռ իրական վնաս՝ և՛ բարոյական, և՛ առողջական, և՛ հոգեբանական կրում են մեր գործընկերները։ Այս ամենը լրջորեն արատավորում է նաև մեր գործարար համբավը։ Մեր սահմանած նշաձողը մշտապես եղել է բարձր որակը, առողջ մրցակցությունը, միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանությունը։ Եվ այս համատեքստում ևս գործել ենք նույն սկզբունքով։
Կրկին շեշտում ենք մեր գործընկերների անհասկանալի և անհիմն կալանավորման հանգամանքը։ Արդյոք այդքան լուրջ վտանգ էին ներկայացնում հասարակության կամ գործի քննության համար այդ բարեխիղճ ու արդարամիտ մարդիկ, որ ավելի մեղմ խափանման միջոց չի կիրառվել, երբ բազմաթիվ ծանր հանցանքների դեպքեր կան, որոնցում տնային կալանքն է կիրառվում որպես խափանման միջոց։
Մենք լիովին կողմնակից ենք արդարադատության կայացմանը և մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու իրականացվող քննությանը բոլոր փուլերում, բայց նաև խնդրում ու պահանջում ենք փոխել ընտրված խափանման միջոցը՝ կիրառելով օրենքով սահմանված ավելի մեղմ տեսակ»։
Հարակից հրապարակումներ`
- Լուսինե Թովմասյան. Շատ կուզեի՝ էս աբսուրդի մեջ չլիներ մեր ընտանիքը, ու կարողանայի մի լավ ուրախանալ
- Կոչ ենք անում փոխել Աշոտ Հովանեսյանի և նույն գործով անցնող այլ անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքը. ՏՀՏ գործատուների միություն
- «Հրապարակ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործով Քյարամյանը մեծ թվով թշնամիներ ձեռք բերեց
- Փաստաբան. Կալանավորել են նաև մայրական կաթով կերակրվող երեխայի մորը
- Ես ինքս ինձ համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից. Վահագն Ալեքսանյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալության մասին
- Թագուհի Թովմասյան. Ալեն Սիմոնյանը խնդիր ունի թիմի ներսում, և որոշել են պատժել նրան
- Հապշտապ, առանց լուրջ հիմքերի. Լուսինե Թովմասյանը՝ սկեսրայրի կալանավորման մասին
- Ալեն Սիմոնյանի հարսի փաստաբան. Մինչև դատարանի որոշումը չտեսնենք, բողոքը չենք կարող կառուցել
- Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է․ Ռոբերտ Հայրապետյան
- Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց
- Լուսինե Թովմասյանի սկեսրայրը կալանավորվեց
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ ձերբակալվածներից մեկը Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին