Դուք տուն չեք պահում, դուք ձեր ընտանիքներն եք դավաճանում, ձեր տունն ենք քանդում. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի այցի ժամանակ Արցախի դրոշը հանելու փաստով
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է
«Հանրային ռադիոյի տնօրենն այսօրվա հայտնի հոդվածից բացի նաև Ֆակտոր-ի հետ հարցազրույցում հաստատել է այն փաստը, որ Փաշինյանի` Հանրային ռադիո այցի ժամանակ, Արցախի դրոշը հանվել է:
Վերջինս նշել է, որ դա ռադիոյի աշխատակիցները չեն հանել` ակնարկելով, որ դա Փաշինյանի աշխատակազմի նախաձեռնությամբ է եղել, սակայն իրենք նկատելուց հետո արագ դրոշը վերադարձրել են այն վայր, որտեղից հեռացվել էր:
Ինձ արդեն թվում է, որ մեր երկրում ստրկության ինստիտուտ է ներդրվել, ոմանք Նիկոլին են ծառայում, իսկ վերջինս` թուրքերի կամակորություններն է սպասարկում:
Լավ, մարդ ի՞նչ աստիճանի անինքնասեր լինի, որ իր պատմությունը, ինքնությունը, ինքն իրեն դավաճանի, դեռ չեմ խոսում ադրբեջանցիների քմահաճույքները բավարարելու համար Փաշինյանի հանձնարականները կատարի:
Դուք տուն չեք պահում, դուք ձեր ընտանիքներն եք դավաճանում, ձեր տունն ենք քանդում»։
Հարակից հրապարակումներ`
- Իսկ հիմա լավ կլինի, որ բոլորս համախմբվենք Հանրային ռադիոյի շուրջ․ Իշխանյան
- Ադրբեջանը կդիմի ՈՒԵՖԱ՝ Հայաստան-Խորվաթիա խաղի ընթացքում Արցախի դրոշը բարձրացնելու կապակցությամբ
- Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ խաղադաշտի վրա սավառնեց Արցախի դրոշը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան