Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 5-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ծովագյուղից դեպի Սևանի թերակղզի, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում, Աշոցքի, Ամասիարի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մեղրիի և Ճամբարակի լեռնանցքներում բուք է։
Ջերմուկի, Սիսիանի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան