Բեկնազարյանական կինոյի ամիս՝ բրուսելյան Սինեմատեկում
Հայ կինոյի 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են նաև 2024-ին։ 2023-ին տեղի են ունեցել բազմաբնույթ ու կարևոր միջոցառումներ՝ ցուցադրություններից մինչև գիտաժողովներ, քննարկումներից մինչև հայկական ֆիլմերի վերականգնման լուրջ նախաձեռնություններ։ Դրանց մի մասը տեղ են գտել նաև այս տարվա տեղական և միջազգային ծրագրերում։
Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ այդ շարքից առաջիկայում՝ փետրվարին, Բրյուսելի Սինեմատեկում կանցկացվի Համո Բեկնազարյանի ստեղծագործական ժառանգությանը, մասնավորապես համր ֆիլմերին նվիրված ցուցադրություն, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2023 թվականին՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուների կողմից տարվող բանակցությունների արդյունքում։ Սինեմատեկի ղեկավարությունը հիմնական ցուցադրանյութն ընտրել է իր իսկ ֆոնդերում պահպանվող Բեկնազարյանի ֆիլմերից՝ բացառությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից առաջարկված երեք վերականգնված՝ «Տունը հրաբխի վրա», «Երկիր Նաիրի» և «Դուստրը» կինոնկարների։ Ֆիլմերը վերականգնվել են 4К ձևաչափով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող ֆիլմերի թվայնացման և վերականգնման պետական ծրագրի շրջանակում:
Կազմակերպիչները ֆիլմացանկում ներառել են նաև մեկ ֆիլմ՝ «Անարգանքի սյան մոտ» («Հայրասպանը»), որը Համո Բեկնազարյանը նկարահանել է Վրաստանում՝ 1923 թվականին։ Եվ հենց այդ ֆիլմով էլ փետրվարի 1-ին տրվել է Համո Բեկնազարյանի կինոնկարների ցուցադրության մեկնարկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան