Արմեն Չարչյանը դատապարտվեց 4 տարի պայմանական ազատազրկման
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը դատապարտվեց ազատազրկման 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Ա.Չարչյանին վերագրվող հացանքի կատարման մեջ և դատապարտեց ազատազրկման չորս տարի ժամկետով։ Հաշվի առնելով Չարչյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը 3 տարի 7 ամիս 10 օր ժամկետով։ Դատարանը սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով։
Ա.Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց դատարանի որոշումը. «Դատարանը մեղավոր ճանաչեց Արմեն Չարչյանին իրեն վերագրվող հանցանքի կատարման մեջ և ամենանվազ պատիժը՝ 4 տարի ազատազրկում սահմանեց։ Հաշվի առնելով, որ Արմեն Չարչյանը 4 ամիս 17 օր գտնվել է անազատության մեջ, այդ ժամանակահատվածը կճատեց՝ սահմանելով պատիժ 3 տարի 7 ամիս ժամկետով։
Դատարանը կիրառելով պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը, ըստ էության, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց։
Ըստ էության, սահմանվեց փորձաշրջան, ինչը նշանակում է, որ պարոն Չարչյանն անազատության մեջ չի գտնվելու։
Պարոն Չարչյանի նկատմամբ ընտրված է ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը և դատարանը որշեց մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը այդ խափանման միջոցը պահպանել։
Իրավական առումով որևէ խնդիր չկա»։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությամբ՝ «Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Իզմիրյան» բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին»:
Հարակից հրապարակումներ`
- Վաղը հրապարակվելու է Արմեն Չարչյանի գործով դատավճիռը. Էրիկ Ալեքսանյան
- Դատարանի ցանկացած որոշում ինձ համար ընդունելի կլինի․ Չարչյան
- Քրեական գործն ապօրինի է հարուցված՝ անհայտ աղբյուրի հիման վրա․ Արմեն Չարչյան
- Դատախազը միջնորդել է Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով
- Արմեն Չարչյանն այս պահին ցուցմունք է տալիս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան