Փլատակներից դուրս բերված քացաքացիներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուսինը` կայուն ծանր
Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, 2 քաղաքացի հոսպիտալացվել է: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի էր ունեցել փլուզում, կա երկու տուժած:
Հարակից հրապարակումներ`
- Պայթյունի հետևանքով փլատակներում մնացած քաղաքացիներին դուրս բերեցին
- Փլատակներում մնացած 2 մարդիկ արձագանքում են. Ցուցուլյան
- Էրեբունիում պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում. Կան տուժածներ
- Պայթյուն Էրեբունիում