Թեյլոր Սվիֆթը՝ նույն անվանակարգի քառակի հաղթող
Ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է առաջին անձը, որը չորս անգամ հաղթել է «Գրեմմի»-ի տարվա ալբոմ անվանակարգում։ Այս տարի նա մրցանակի է արժանացել Midnight ալբոմի համար։
Միջազգային մամուլի փոխանցմամբ, Գրեմմի մրցանակաբաշխության հաղթողների թվում են նաև Մայլի Սայրուսը, SZA-ն և Բիլլի Այլիշը։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել կիրակի, մրցանակներ են հանձնվել 94 անվանակարգերում։ Մրցանակները հանձնվել են Լոս Անջելեսում միաժամանակ տեղի ունեցող երկու առանձին արարողություններով։
Նոր արտիստ անվանակարգում լավագույնն է ճանաչվել Վիկտորիա Մոնեթը։
Մայլի Սայրուսը ստացել է մրցանակ լավագույն փոփ մենակատարման համար իր «Flowers» հիթի համար՝ ստանալով Գրեմմիի առաջին մրցանակը: Նա իր երկրորդ Գրեմմիին շահեց ավելի ուշ շոուի ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան