«Ինտերը» հաղթել է «Յուվենտուսին» և առաջ անցել 4 միավորով
Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Յուվենտուսին»։ Հանդիպումն ավարտվել է «Ինտերի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Հանդիպման ընթացքում գրանցված միակ գոլը 37-րդ րոպեին սեփական դարպաս է ուղարկել «Յուվենտուսի» պաշտպան Ֆեդերիկո Գատին։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին։
Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում երեկվա խաղից լուսանկարներ է հրապարակել։
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը. «Մենք հաղթանակ տարանք՝ կարևոր և լիովին արժանի հաղթանակ: Մենք գոհ ենք, թե ինչպես էինք պատրաստվել հանդիպմանը, ինչպես խաղացինք այն: Երկրպագուները մեզ ոգևորում էին։
Բայց սա ընդամենը մեկ քայլ է երկար ճանապարհի վրա: «Յուվենտուսն» ու «Միլանը» չեն հանձնվի»։
«Ինտերը» վաստակել է 57 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը՝ չորս միավորով գերազանցելով «Յուվենտուսին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան