Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել
Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ:
«Հիվանդանոցում վերջերս անցկացված պրոցեդուրաների ժամանակ նշվել է մտահոգիչ մի առանձին խնդրի մասին: Հետագա ախտորոշիչ թեստերը հայտնաբերել են քաղցկեղի տեսակ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հստակեցվում է, որ խոսքը շագանակագեղձի քաղցկեղի մասին չէ։ Բուքինգհեմյան պալատը հավելել է, որ թագավորն արդեն սկսել է բուժումը, որի ընթացքում բժիշկները խորհուրդ են տվել հետաձգել հանրային միջոցառումները։ Այնուամենայնիվ, նա կշարունակի կատարել պետական պարտականությունները և աշխատել պաշտոնական փաստաթղթերով։
Հարակից հրապարակումներ`
- Կառլ III-ի հետևից սուլել են բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթից հետո
- Կառլ III-ի կինը թագադրվել է առանց հազվագյուտ Կոհինուր ադամանդով թագով
- Կառլ III-ը թագավոր է օծվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին