Քաղաքական 20:53 05/02/2024 Հայաստան

Առանց այս սկզբունքների պահպանման ստորագրված որևէ փաստաթուղթ չի նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը․ ՀՅԴ հայտարարություն

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել՝ Հայաստան -Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի և դրանից բխող պայմանագրի վերաբերյալ, որում ասվում է․

«Հետևելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև ընթացող բանակցային գործընթացին, ուսումնասիրելով երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, արձանագրում ենք.

– քննարկվող փաստաթղթի համաձայնեցման գործընթացում Ադրբեջանը ձգտում է դե յուրե ամրագրել ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ ցեղասպանական գործողություններով իրականացված էթնիկ զտման միջոցով Արցախի բռնակցման եւ ՀՀ որոշ տարածքների բռնազավթման մասով՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը.

– ըստ էության այսպիսի փաստաղթղթով Ադրբեջանը փորձում է փակել Արցախի հարցը: Ավելին, մեծանում են սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունը չի ստանում հավելյալ որեւէ երաշխիք՝ իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը ապահովելու համար, ինչպես նաեւ չեն ստեղծվում գործուն մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի կանխել Ադրբեջանի կողմից հետագա թշնամական գործողությունները՝ ներառյալ ռազմական ագրեսիան:

Ստեղծված պայմաններում, հաշվի առնելով առկա իրողությունները, ազգային -պետական շահերի պաշտպանության հիման վրա հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա առնվազն հետեւյալ սկզբունքների համաձայն.

1.վստահության մթնոլորտի ձեւավորման նպատակով որպես նախապայմաններ դիտարկել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, ինչպես նաև բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձը, առկա հումանիտար բնույթի խնդիրների լուծումը և մշակութային ժառանգության պահպանումը.

2.տևական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ պայմանագիրը լինի հարաբերությունների կարգավորման ամբողջական փաստաթուղթ, հարգի կողմերի օրինական շահերը եւ ընդգրկի լուծումներ համաձայնեցման ենթակա հարցերի ողջ փաթեթով.

3. որևէ համաձայնություն չպետք է վտանգի հայ ժողովրդի անժամանցելի և անօտարելի իրավունքները։ Պետք է բացառվեն կենսական զիջումները և կորուստները՝ հստակ ամրագրելով մեր շահերը գործող ՀՀ սահմանադրաիրավական և միջազգային նորմերին ու դիվանագիտական պրակտիկային համահունչ.

4․սահմանազատման և սահմանագծման հիմք պետք է հանդիսանան Ադրբեջանական Հանրապետության ԱՊՀ անդամակցման պահին (սեպտեմբեր 24, 1993) գործող փաստացի սահմանները։ Երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը պետք է համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային ու նորմերին և պետք է բխի «ՄԱԿ-ի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի» (1969) «Հելսինկիի եզրափակիչ ակտի» (1975) և ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում, հրատապ հարցեր և լուծման ուղիներ» (2017) փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում այն սկզբունքից, համաձայն որի առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռք բերված ցանկացած միջազգային համաձայնություն.

5․ տրանսպորտային և հաղորդակցության այլ ուղիների ամբողջական և միաժամանակյա ապաշրջափակում, առանց ինքնիշխանության որևէ սահմանափակման.

6. մինչև Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգավորումը և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների լիակատար իրացումը ապահովել արցախահայերի հավաքական, անխոչընդոտ և անվտանգ վերադարձը հայրենիք՝ հիմնված էթնիկ զտման հետևանքով բռնաճշնումների ենթարկված և բռնի տեղահանված անձանց իրավունքների լիարժեք հարգման վրա:

Վերադարձի նախապայման պետք է դիտարկել.

– Արցախին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը՝ ապահովելով ողջ ծավալով արցախահայերի միջազգային նորմերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական իրավունքները,
– Արցախի ժողովրդի անվտանգության գործուն երաշխիքների ապահովումը, ներառյալ՝ խաղաղապահ ուժերի տեղակայումը,
– Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապի ապահովումը։

Առանց այս սկզբունքների պահպանման ստորագրված որևէ փաստաթուղթ չի նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, այլ վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:24
Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս
ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են․ «Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցության պահպանումը մնում է ԱՄՆ-ի կարևոր առաջնահերթությունը․ ԱՄՆ Պետդեպ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ թուրքական կողմը կրկին հարցում է ուղարկել ԱՄՆ՝ իրեն չհատկացված F-35 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:05
Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Երևանի կողմից՝ Արցախի համար
Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժաղովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի բացակայությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հրազդանն ամենափոշոտ քաղաքն է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Էլթոն Ջոնը խոսել է տեսողությունը կորցնելու մասին
Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնն ամբողջովին կորցրել է աջ աչքի տեսողությունը մի քանի ամիս առաջ ստացած վարակի պատճառով։ Երգչի խոսքով, իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:47
Կտեսնեք, իշխանափոխությունից հետո ինչ է կատարվելու. Ռոբերտ Քոչարյան
«Երբեք, երբեք։ Իհարկե, չի եղել»,-այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով իր նախագահության օրոք...
Աղբյուր` Panorama.am
17:35
SNN. Սիրիայում սպանվել է Իրանի ռազմական խորհրդականը
Սիրիայում Իրանի ռազմական խորհրդականների կորպուսի հրամանատար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար...
Աղբյուր` Panorama.am
17:17
Միայն Հայաստանը ղեկավարող պարոն Թյուրիմացությունն է կարող նման անհեթեթ պահելակերպ որդեգրել. Ստեփան Դանիելյան
«Ըստ ռուսական պաշտոնական լրատվամիջոցի հաղորդման, Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, պարտավորվել է միանալ...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի «կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները» կստուգվեն հակակոռուպցիոն կոմիտեում
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գործունեությունը, հայտարարագրերը,...
Աղբյուր` Panorama.am
17:08
Իրավապաշտպանի ահազանգը. Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է
«Արմավիր քրեակատարողական հիմնարկում իրենց առողջական խնդիրներով պայմանավորված հացադուլ են հայտարարել 2 անձինք»,-ահազանգում է...
Աղբյուր` Panorama.am
17:07
ՔԿ նորանշանակ պետը տեղյակ չէ, թե իր վերաբերյալ Փաշինյանը ինչ կոռուպցիոն դրվագի մասին էր հայտարարել
«Ընդամենը կարող եմ հավաստիացնել, որ որևիցե կոռուպցիոն բնույթի երևույթների հետ ոչ առնչություն եմ ունեցել, ոչ էլ։ Իմ առաջնային խնդիրը հենց...
Աղբյուր` Panorama.am
16:58
Գեղամ Նազարյանի ասածները պետք է քննարկման առարկա դառնան ֆրակցիայում. Ռոբերտ Քոչարյան
«Ընդհանրապես մանդատը թողնելու քննարկվում չի եղել»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
16:43
Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդները կտուգանվեն
«Ճանապարհային երթևեկության գործող կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը, ուստի առաջարկում ենք ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
16:39
Այս երևույթն ըստ Նիկոլ Փաշինյանի ապապետականություն է. Կուբաթյան
«Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մի մեծ ելույթ ունեցավ՝ պատմելով, որ ինչ-որ տեղ մայթով քայլելիս քայլել է ժավելների, քսայուղերի...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեկ օրում գրանցվել է 21 ՃՏՊ,28 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 27-ից 28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
16:31
Հույս ունենք տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ լիարժեք մասնակցությանը. գլխավոր քարտուղար
«Մենք համարում ենք, որ Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը և հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սասունիկում կեղտաջրերը լցվում են խմելու ջրի համար նախատեսված տարածք
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչներն ահազանգել են Shamshyan.com-ին՝ բողոքելով, որ   դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը տևական...
Աղբյուր` Panorama.am
16:20
37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի...
Աղբյուր` Panorama.am
15:54
Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը նոր մեղադրանք առաջադրել «մարտի 1»-ի գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և...
Աղբյուր` Panorama.am
15:40
ԲԴԽ նախագահը մեկ sms-ից հետո փախավ, դատավորները պետք է մտածեն՝ ԲԴԽ նախագահն ինչու մեզ խայտառակեց. Ռոբերտ Քոչարյան
«Եթե ԲԴԽ ղեկավարը, որն օրենքով ամենապաշտպանված մարդն է, մեկ SMS-ով փախչում է իր պաշտոնից, ի՞նչ վիճակում են հայտնվում դատավորները, եթե...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձերբակալել է նաև մեթադոն իրացնողը
Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել թմրանյութ պահելու, պատրաստելու, օգտագործելու վերաբերյալ: Չէր բացառվում նաև...
Աղբյուր` Panorama.am
15:02
Հաստատվել է կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և...
Աղբյուր` Panorama.am
14:54
ՀԱՊԿ նիստին Հայաստանի բացակայությունը նկարագրում է աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում․ Լուկաշենկո
«ՀԱՊԿ գագաթնաժողովում հայկական կողմի բացակայությունը բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով նաև...
Աղբյուր` Panorama.am
14:42
ԲԴԽ նախագահի ընտրության ընթացքում որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ
Այսօր, օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր  ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու  չի հավաքել...
Աղբյուր` Panorama.am
14:34
Տուգանային հրապարակից մոպեդների ու մեքենաների անհետացման գործով ՆԳՆ–ն քննություն է սկսել
ՆԳՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն
Աղբյուր` Panorama.am
14:17
OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները
OVIO-ն հայտարարեց վերաբրենդավորման ավարտի մասին և ամփոփեց գործընթացի արդյունքները։ Վերաբրենդավորման մեկնարկից հետո կարճ ժամանակում ընկերությունը...
Աղբյուր` Panorama.am
14:01
Օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով. ԿԳՄՍ փոխնախարար
«Միքայել Նալբանդյանը գրել է «Իտալացու աղջկա երգը», որն ընդհանրապես ուրիշ տրամաբանությամբ և ուրիշ ակնկալիքներով ստեղծագործություն է եղել»
Աղբյուր` Panorama.am
13:24
Փաշինյանը հանձնարարեց չեղյալ համարել դասասենյակը ՀՀ ԶՈւ գեներալի անունով անվանակոչելու որոշումը
«Նախորդ շաբաթ տեսնում ենք հաղորդագրություն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում դպրոցներից մեկի դասասենյակն անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ-ում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}