Հանրապետականները դեմ են արտահայտվել Ուկրաինային օգնելու Սենատի նախագծին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական կուսակցության ղեկավարությունը դեմ է արտահայտվել Ուկրաինային օգնելու և ամերիկյան սահմանը պաշտպանելուն ուղղված Սենատի օրինագծին՝ այն անվանելով «ձախողված»։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
«Ներկայացուցիչների պալատը դեմ է ներգաղթի օրինագծին, քանի որ այն ձախողվում է մեր սահմանի ապահովման համար անհրաժեշտ կանոնակարգման բոլոր բնագավառներում և իրականում էլ ավելի կմեծացնի անօրինական ներգաղթը»,-ասել են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, հանրապետական մեծամասնության առաջնորդ Սթիվ Սքալիզը և հանրապետական համակարգող Թոմ Էմերը և կուսակցության նախագահ Էլիզ Ստեֆանիկը:
ԱՄՆ Սենատը երկուշաբթի օրինագիծ է ներկայացրել, որը միավորում է սահմանների անվտանգության համար գումար հատկացնելը, Ուկրաինային և Իսրայելին օգնությունը։ Ընդհանուր առմամբ, օրինագծով առաջարկվում է հատկացնել 118,28 մլրդ դոլար, որից 60,06 դոլարը՝ Կիևին աջակցելու համար։ Միաժամանակ նախատեսվում է սահմանային անվտանգության վրա ծախսել երեք անգամ ավելի քիչ՝ 20,2 մլրդ դոլար։ Նախագահ Ջո Բայդենը աջակցություն է հայտնել օրինագծին և Կոնգրեսին կոչ է արել հնարավորինս շուտ ընդունել այն։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ն ֆիասկոյի է ենթարկվել Ուկրաինայում. Վասիլի Դանդիկին
- Ուկրաինան մտադիր է Ռուսաստանից ստանալ 1 տրիլիոն դոլար
- ՌԴ-ն ու Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով
- Ուկրաինայում ոչնչացվել են այն մարդիկ, որոնք պատրաստ էին Ռուսաստանի հետ երկխոսության․ Պուտին