Տնտեսություն 14:40 05/02/2024 Հայաստան

Ադրբեջանական էքսպանսիայի դեմ պայքարելու գերժամանակակից տեխնոլոգիական ստարտափ ունենք.Մասիս Պողոյան

Հետպատերազմյան Հայաստանում, հատկապես Արցախի հայաթափումից հետո, սուր է դրված տարբեր ոլորտներում զարգացման նոր հնարավորությունների ստեղծման և ծրագրերի մշակման խնդիրները։ Առկա հիմնահարցերին դիվերսիֆիկացված մոտեցումներ ցուցաբերելու և նորարարական լուծումներ տալու հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց կառավարման փորձագետ, ՆԵՈ-Մերգելյան Ստարտափ աքսելերատորի ղեկավար  Մասիս Պողոյանի հետ։

Մ. Պողոյան-Եվրոպայի հետ տնտեսական կապերի ոլորտում վերջերս թույլտվություն ենք ստացել որոշակի ապրանքների՝ կաթնամթերքի ներմուծում իրականացնելու, բայց սրանք փոքր և իրավիճակային լուծումներ են, որոնք ամենևին չեն համապատասխանում այն ռազմավարական շահերի համընկնմանը, որն ունենք եվրոպական որոշ երկրների, օրինակ Ֆրանսիայի, ինչ որ տեղ նաև Մեծ Բրիտանիայի և այլ երկրների հետ։ Այսօր շատ է խոսվում եվրոպական երկրների հետ Հայաստանի շահերի համընկնման մասին, բայց ռեալ քայլերը և դրանց արդյունքները գոհացուցիչ չեն։ Այնտեղ կա վիթխարի աշխատանքի տեղ, որը չի իրականացվում։

ՆԵՈ-Մերգելյան Ստարտափ աքսելերատորի մեր թիմը ծավալուն ծրագրեր ունի այդ ուղղությամբ, բայց այդ դաշտին մոտենալը բավականին դժվար է, քանի որ այնտեղ կարծրացած կառույցներ կան, որոնք երկար տարիներ զբաղվել են դրանով և դժվար է նրանց հետ մրցակցել և օգտվել եվրոպական կամ ամերիկյան դրամաշնորհներից։ Այդ պատճառով էլ այն գաղափարները, որոնք կարող են խաղի կանոններ փոխել, որակական բան փոխել, այլ ոչ թե ընթացիկ թվեր գրանցել,  մնում են օդի մեջ։

Այստեղ շատ կարևոր է արտաքին շուկաների նվաճման խնդիրներն առաջ քաշել։ Տնտեսության ոլորտում անհրաժեշտ է դիվերսիֆիկացիա, ներկրման փոխարինում տեղական արտադրնաքով, բոլոր ոլորտներում, որտեղ հնարավոր է, ինչը ենթադրում է պետական գնումների կենտրոնացում այն ճյուղերի վրա, որտեղ հայկական տեղական արտադրանք է արտադրվում։ Պետքէ փորձել գոնե պետական գնումները դրսից չանել, այլ մեր արտադրողից գնել։ Ցանկալի է, որ պետական պատվերներն իրակիանացվեն կիսապետական կառույցների միջոցով, որից գեներացված գումարները ներդրվեն ներկրման փոխարինման հնարավորություն տվող նոր տնտեսությունների, ձեռնարկությունների զարգացման վրա։ Ներդրվեն այնպիսի ձեռնարկությունների զարգացման վրա, որոնք կարտադրեն Թուրքիայից ներմուծվող ինչ-որ ապրանքներին փոխարինող, մրցակից ապրանքներ։

Հաջորդ փուլը կլինի այն, որ մենք սկսենք արտաքին շուկաների նվաճման ինտենսիվ գործընթաց։ Այստեղ մենք ունենք որոշակի առավելություններ, դրանցից մեկը պատերազմում պարտված լինելն է։ Ամբողջ աշխարհում մի շատ հետաքրքիր ֆենոմեն կա, որը դրսևորվել է պատմության ընթացքում. այն բոլոր պետություններում, որտեղ պատերազմներում պարտվում են, իրենք հետո ունենում են շատ մեծ տնտեսական աճ։  Նման օրինակներ են Գերմանիայի, Ճապոնիայի օրինակները, այն շատ հետաքրքիր սոցիալ-հոգեբանական ֆենոմեն է, որի ընթացքում տեղի է ունենում ժողովուրդների համախմբում, ռեսուրսների մոբիլիզացիա, մարդու տիպի որոշակի փոփոխություն։ Եթե մենք կարողանանք այս պարտությունը տրասֆորամցնել և դարձնել կամային, արժեքային առումով մեր ուժեղ կողմերից մեկը և հենվելով մեր ազգային, մարդու իրավուքների, արդարության արժեքների վրա, այն դարձնել մեր ուժեղ կողմը և այդ գաղափարի շուրջ համախմբվել՝ կարող ենք մեծ առավելություն ստանալ արտաքին շուկաների նվաճման առումով։

Այն կարող է լինել, թե՛ ողջ սփյուռքում և Հայաստանում սպառողի վարքի նոր մոդելի սերմանմամբ, թե՛ բիզնես գործունեության և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու նոր խողովակներ ստեղծելու հնարավորության մեջ։ Այն կվերաբերի ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական, մշակութային, ընկերաբանական ուղղություններին, որը էական փոփոխություններ կարող է առաջացնել, մեր համար։ Այս պատճառով էլ մենք մեր ծրագրի մոդելը դրել ենք «Նեոհասարակություն»։

Տնտեսական ոլորտում մեր հիմնահարցերի հաղթահարման երկրորդ փուլը՝ այն ուժերի հետ խոշոր ալյանսների մեջ մտնելն են, որոնք քաղաքականապես մեզ համակիր են և փորձել մեր համար այդտեղից քաղել տնտեսական որոշ արտոնություններ։ Եվրոպայի, Միացյալ նահանգների հետ խոշոր պրոյեկտների մասին է գնում խոսքը։ Ինչու չէ, նաև կարող են լինել Հնդկաստանի և Չինաստանի հետ խոշոր պրոյեկտներ։ Հայաստանը փոքր պետություն  է և նման պրոյեկտներում ներգրավումը կարող է լուրջ էֆեկտ տալ։

Panorama.am-Ի՞նչ ծրագրեր և պրոյեկտներ ունի ձեր կազմակերպությունը։

Մ. Պողոյան-«Անահիտ» տեխնոլոգիական կենտրոնում մենք ստեղծել ենք ՆԵՈ-Մերգելյան Ստարտափ աքսելերատորը,  որը նպատակ ունի նորարարական գաղափարներ և ձեռնարկություններ ունեցող, ինովացիոն ձեռնարակատիրությամբ զբաղվող ստարտափերին աջակցություն ցույց տալ, որպեսզի նրանք դուրս գան և գլոբալ ինվեստիցիոն շուկաներից նոր ներդրումներ ստանան։ Սկզբնական շրջանում ունեինք 12 ստարտափ, որոնց բիզնես խորհրդատվություն ենք իրականացրել, փորձել ենք աջակցել արտաքին ֆինասավորման համար իրենց փաթեթները ուժեղացնելու ուղղությամբ։

Մոդելն այսպիսին է՝ եթե ստարտափն ունի այնպիսի գաղափար, որը կարող է գլոբալ շուկաներ նվաճել, և պոտենցիալը մեծ է, մենք դիագնոստիկա ենք անում և գնահատում ենք այդ ներուժը, ուժեղացնում ենք այդ ստարտափի թույլ կողմերը և ինվեստիցիոն ծրագրերը ապահովում ենք այնպիսի չափանիշներով, որը հնարավորություն կտա և կբավարարի արտաքին ՝ վենչուրային, կամ էնջել ներդրողների չափանիշներին, որպեսզի այդտեղ ներկայացվեն ֆինանսավորման։

Այստեղ ունենք աջակցության կարիք, դիմել ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, բայց ոչ մի արձագանք չկա։ Պետությունն ունի գումարներ, որպեսզի աջակցի նման կառույցներին, մենք էլ աջակցենք նման ստարտափերին, բայց մեր ֆինանսավորումները, ցավոք, գնացել կամ գնում են արտասահմանյան նոր՝ մեզ մրցակից կառույցներ Հայաստան հրավիրելու ուղղությամբ։ Մասնավորապես նման խոշոր աքսելերատոր է հրավիրվել դրսից, որին նույնիսկ մեր բյուջեն 1 մլն դոլարի չափ գումար են տրամադրել։ Մեր համար այն շատ ցավալի է, քանի որ հենց մենք՝ տեղական աքսելերատորներն ունեն դրա կարիքը։

Այս պահին նաև բանակցությունների մեջ ենք Վրաստանի հետ։ Եթե մեր պետբուջեից ֆինանսավորվում է 20 ստարտափ՝ միջինը 10 մլն դրամի ծավալով, այսինքը՝ 20-30 հազար դոլարի չափով, ապա վրացական տարբերակով նույնն արվում է մինչև 350 հազար դոլարի չափով և ֆինանսվաորվում է 50-60  ստարտափ։ Վրաստանում կան նաև ֆոնդեր, որոնք ֆինանսավորում են իրենց տարածքներում գտնվող ստարտափերին, մենք նրանց հետ բանակցությունների մեջ ենք, որպեսզի կարողանան փոխշահավետ համագործակցություն իրականացնել։ Գլոբալ 500 կորպորացիաների խումբը, որ աշխարհի խոշոր կառույցներից է, ամեն տարի հայտարարում է ստարտափերի աքսելերացիա և աշխարհում կան մի քանի կենտրոններ, որոնցից մեկը Վրաստանում է և եթե մենք կարողանանք իրենց հետ ճիշտ հարաբերություններ ձևավորել, ապա հնարավորություն ենք ստանում շատ խոշոր ներդրումներ բերել Հայաստան՝ հենց այս ստարտափերի ուղղությամբ։

Որպեսզի ավելի պատկերացնելի լինի այս փոքր թվացող գործունեության վիթխարի պոտենցիալը, ասեմ, որ ստարտափը կարող է շատ արագ իր ներդրումները հարյուրապատկել։ Ստարտափերի օրինակներից է Ֆեյսբուքը, SpaceX-ը  և այլն, որոնք բազմամիլիարդանող կորպորացիաների են վերածվում ընդամենը մի քանի տարվա ընթացքում։

Եթե տարեկան 200 ստարտափ է դիմում  և մենք կարողանանք նրանցից 30-ի ֆինանսավորումը գտնել, ապա կարելի է պատկերացնել, թե մեր երկիրը 10 տարի հետո ինչ հզորությունների կարող է տիրապետել։ Այստեղ համագործակցության հեռանկարներ կան նաև Հնդկաստանի հետ, որտեղ արտակարգ պայմաններ են ստեղծված ստարտափերի համար։ Ոլորտի առաջատարը, բնականաբար, ԱՄՆ-ն է, որի հետ նույնպես բանակցում ենք՝ տեղի կորպորացիաներց մեկի գործառույթների մի մասը փոխշահավետ միջոցներով Հայաստանում իրականացնելու ծրագիր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի ծրագրավորողների խոշոր հաբեր ստեղծենք, որտեղ հազարավոր, տասնյակ հազարավոր ծրագարավորողներ կարող են աշխատել և կսպասարկեն գլոբոլ շուկաները՝ ստարտափեր, պորդուկտներ զարդացման և հետագայում ամբողջական պրոդուկների զարգամցան ուղղությամբ՝ ներառյալ այն բոլոր ծառայությունները և գործառույթները, որոնք հնարավոր է իրականացնել, քանի որ մինչ հիմա այս ոլորտի աշխատուժի արժեքւ Հայաստանում առնվազը եռապատիկ, հնգապատիկ ավելի ցածր է քան ԱՄՆ-ում և շատ այլ շուկաներում։

Մեր ընկերության կողմից դիտարկած հետաքրքիր ստարտափային գաղափարներից մեկը, որին նաև մենք ենք համահիմնադիր, կոչվում է «Հասանելի  զբոսաշրջություն», որը զարգացրել ենք ավելի ընդգրկուն «Հասանելի հավելված»-ի։ Այն բոլոր այն մարդկանց համար է, ովքեր ունեն հասանելիության խնդիր։ Մասնավորապես այն հաշմանդամներին հնարավորություն կտա էականորեն մեծացնել հասարկությունում իրենց ինտեգրվելու հնարավորությունը՝ տուրիզմով զբաղվելու, ճամփորդելու, գործնական հանդիպումների գնալու, սովորելու, աշ՛խատելու, կենցաղում ավելի հեշտ գործունեություն ծավալելու։

Ամբողջ աշխարհով մեկ տարեկան 230 մլրդ ոլար է այդ շուկան կազմում, այսինքը՝ հաշմանդամենրի մոտ այս ծառայության պահանջարկն այդքան է և  եթե մենք կարողանանք այդ շուկայից մի փոքր հատված նվաճել, այն էական, սարսափելի մեծ օգուտ կարող է բերել մեր երկրին։ Եթե պատկերացնենք, որ այդ պահանջարկի 10%-ը կարող ենք գրավել, այն կկազմի 23 մլրդ դոլար։

Գաղափար կա բժշկագիտության ոլորոտում, որը վերաբերում է հեռավար բժշկությանը։ Այս թեմայով մի քանի ստարտափեր են մեզ դիմել, որոնցից 2-3-ին խորհրդատվություն է տրամադրվել, բայց վերջանական ում կընտրենք որպես հեռանկարային ստարտափ, արդյոք կցանկանանք սրանց միավորել, թե ոչ, ում կընտրենք, որի հետ համատեղ գաղափարի վերահայտավորում կանենք, դեռ որոշված չէ։ Ստարտափերն ուսումանսիրելուց հետո գաղափարները բավական լուրջ տրանսֆորմացիաների են ենթարկվում։

Այն գաղափաները, որոնք ի սկազբանե ֆինանսական միջոցներ չեն ունեցել խորքային հետազոտվելու համար, մենք այն անում ենք և արդյունքում այդ գաղափարները խոշոր տրանսֆորմացիաների են ենթարկվում, վերածվում են այնպիսի նոր գաղափարների, որոնք իրոք աշխատող են։ Կան ավելի մեծ հեռանկարներով ստարտափեր, որոնք ավելի ամբողջական են՝ իրենց պոտենցիալի դրսևորման և իրականացման առումով։ Մենք դառնում ենք այդ ստարտափերի համահիմնադիր և դիմում ենք խոշոր ֆինասավորման։ Մեր աշխատանքի մոդելն սա է։ Մինչ այժմ Հայաստանում աշխատող աքսելերատորների աշխատանքի մոդելն մի քիչ այլ է եղել։ Հայաստանում գոյություն ունի սահմանափակ քանակի էնջել և վենչուրային ներդրողներ, որոնք ունեն որոշակի հետաքրքրությունների շրրջանակներ։ Ամեն տարի եթե 200 ստարտափեր դիմում են նրանց։ Դրանց այն մասը որոնք բավարարում են այդ ինվեստորներին, ֆինանսավորվում են, մեր ունեցած տվյալներով դրանց թիվը կարող է հասնել 3-4-ի։ Մնացած 196-ը չեն ֆինանսավորվում, ստիպված են գնալ դուրս, իդեաները վատնել աջ ու ձախ, դառնալ թուրքական, ադրբեջանական, կամ այլ երկրի օգուտ տալ։

Մենք ցանկանում են ոչ թե հավաքել հայկական ինվեստորին և հարցնել, թե որ ստարտափն է իրենց դուր գալիս, որ կուզենային ներդրում անել, այլ մենք հավաքում ենք ստարտափերին և իրենց համար դրսից հրավիրում ենք բոլոր հնարավոր ինվեստորներին, որքան կարողանում ենք։ Հազարավոր ինվեստիցիոն ֆոնդերի վենչուրային և էնջել ներդրողների ենք դիմում, ասում ենք՝ մենք ունենք այս ստարտափը, ո՞ր մեկդ եք հետաքրքրված այնտեղ ներդրում ամնելու։ Այսինքը, մենք փնտրում ենք ներդրող ստարտափի համար, այլ ոչ թե ստարտափ ներդրողի համար, ինչն  աշխատանքի տրամաբանությունն ու մոդելն ամբողջությամբ փոխում է՝ հնարավորություն տալով մեր հարստությունը պահպանել մեր երկրում, նաև ավելի արդար պայմաններ է ստղծում և մեծ շանսեր տալիս։ Հուսով եմ, որ այս մոդելը նախարարությունում կգնահատեն և չեն շարժվի այն մոդելով, ինչ մինչև հիմա, այլ կփորձեն նոր առողջ ուժերի ֆինանսավորել, որպեսզի Հայաստանում ինչ-որ բան փոխվի, այլ ոչ թե շարունակի աշխատել հովանավորչության սկզբունքները։ 

Panorama.am-Հայաստանի և Արցախի դեմ ծառացած նոր մարտահրավերների լուծման ուղղությամբ ստարտափ ծրագրերի նախագծեր կա՞ն։

Մ. Պողոյան-Մենք հենց այս պահին աշխատում ենք մի գաղափարի ուղղությամբ։ Գիտենք, որ տեղի է ունենում գլոբալ էքսպանսիա մշակույթի ոլորտում, այսինքը փորձ է արվում հայկական մշակույթը ներկայացնել, որպես ոչ հայկական։ Այն կարող է վերաբերել պարին, երգին, ճաշատեսակներին, մշակութային տարբեր արժեքներին, եկեղեցիներին, պատմական տարբեր վայրերին, շինություններին, ընդհուպ մինչև պատմական տեքստերի և գրվածքների։
Այս ամենի դեմն առնելու համար մենք շատ հետաքրքիր գործիք ենք մտածել։ Ընդհանրապես բոլոր ուղղություններով ունենք մշակած գործիքներ, գաղափարներ, որոնք պետք է իրականացվեն։ Գրեթե չկա որևէ ուղղություն, որտեղ որոշակի ստարտափային գաղափար գոյություն չունենա։

Այս ուղղությամբ մենք մտածում ենք ստեղծել ժամանակակից հզոր տեխնոլոգիական լուծումները՝ արհեստական բանականություն, տեխնոլոգիաների վերջին ճիչը՝ հավելված և ինտերնետային գործիք ստեղծելու համար, որը թվայնացված եղանակով հնարավորություն կտա ներկայացնել մեր ամբողջ մշակութային ժառանգությունը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Սրանով մենք կկարողանանք ամբողջ աշխարհին ներկայացնել հայկականը, նաև այն, որ Արցախը հայկական է, թե՛ գիտական և պաշտոնական աղբյուրների տվյալներով, թե՛ ժողովրդական հավաքածուների միջոցով։

Երկրորդ փուլում փորձ ենք անելու այս ամբողջը նաև ներմուծել աշխարհի ժողովուրդների մշակութային տարրերի մեջ, օրինակ՝ պարերի, երգերի, ստեղծագործությունների, ֆիլմերի, անիմացիաների և տարբեր այլ միկջոցներով։ Այսինքը բացի գիտական փորձագիտական մակարդակներից նաև մասսայականացնել հայկականը, որը նաև մեծ տնտեսական հեռանկաներ ունի բիզնեսի, շուկայավարման, նոր արդյուքնների ստեղծման և շուկաներ նվաճելու  տեսանկյունից։ Հետաքրքիր գաղափարներ կարող է առաջացնել, այսինքը լայն սպառման  առարկա կարող է դառնալ։  Այն իրականացնլեու համար ստարտափին պետք է ուշադրություն դարձվի և գաղափարը հասունացվի, որպեսզի խոշոր ինվեստորները ցանկանան այստեղ ներդրում անել։

Այստեղ շատ կարևոր է ընկերանալ աշխարհի լավ մարդկանց հետ, ովքեր ունեն ներդրման հնարավորություն, ովքեր միլիարդավոր, տասնյակ միլիարդավոր ներդրում են ապահովել կամ գեներացրել։ Պետք է ընկերանալ նրանց հետ, հասնել նրան, որ նրանք սիրեն մեր երկիրը և մշակույթը, կցանկանան մեր հետ համագործակցեն և հաջողված, խոշոր արդյունքներ ցույց տալ։ Միայն այս եղանակով հնարավոր է հաղթել չարիքը՝ ընկերանալով բարու հետ, ստեղծելով բարին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}