Ջութակահար Նիկոլայ Մադոյանի Armenian Brilliance ալբոմն արդեն հայտնվել է ամենավաճառվող Naxos ալբոմների քսանյակում
Հայաստանի վաստակավոր արտիստ, ջութակահար Նիկոլայ Մադոյանի Armenian Brilliance («Հայկական փայլ») ալբոմն արդեն հայտնվել է ամենավաճառվող Naxos ալբոմների քսանյակում և արժանացել է քննադատների բարձր գնահատականին, այդ թվում նաև BBC և Pizzicato երաժշտական ամսագրերում: Այս մասին Panorama.am-ին հայտնում է ջութակահարի PR խումբը։
Հիշեցնենք, որ ալբոմը լույս է տեսել 2023 թվականի հոկտեմբերին, այն թողարկվել է Naxos Records-ի՝ դասական երաժշտության աշխարհի ամենամեծ ձայնագրող լեյբլներից մեկի կողմից։ Ջութակի և դաշնամուրի ստեղծագործությունների եզակի ժողովածուն ցուցադրում է Մադոյանի և դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի վարպետությունը։
Ալբոմը ներառում է ութ հայ կոմպոզիտորների տասնհինգ ստեղծագործություն, այդ թվում ՝ այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Կոմիտաս վարդապետը և Արամ Խաչատրյանը։
«Իր դեբյուտային Naxos ալբոմում նա հմտորեն ֆիքսում է յուրաքանչյուր ստեղծագործության էությունը՝ բացահայտելով դրանց խորությունն ու բնավորությունը։ Մադոյանի՝ ստեղծագործություններից ամենանուրբ մանրամասները կորզելու ունակությունը՝ լինի դա էլեգանտ արտահայտչականություն, երազկոտ հատվածներ, թե հզոր վիրտուոզություն, նրա
երաժշտական մեկնաբանություններին լրացուցիչ արժանահավատություն է հաղորդում։
Ալբոմի ներդաշնակ հարստությունը լրացնում է տաղանդավոր դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, ում նուրբ դաշնամուրը բնական ճշգրտությամբ լրացնում է Մադոյանի նվագը՝ ստեղծելով հարմոնիկ բնապատկեր: Նա յուրաքանչյուր ստեղծագործության մեջ բերում է իր գեղարվեստական ինքնատիպությունը՝ հարստացնելով ալբոմի ձայնային ներկապնակը։
Ձայնասկավառակի ուղեկցող տեքստը հակիրճ բացատրություններ է տալիս յուրաքանչյուր ստեղծագործության մասին, ինչը հնարավորություն է տալիս ունկնդիրներին հասկանալ կոմպոզիցիաների մշակութային և պատմական համատեքստը:
Այս մտածված հպումն ուժեղացնում է ալբոմի ազդեցությունը՝ այն վերածելով ոչ միայն երաժշտական վայելքի, այլև ճանաչողական ճանապարհորդության դեպի հայ ստեղծագործության սիրտը»,- նշում են Մադոյանի PR խումբը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին