Քաղաքացին՝ Ավինյանին. Մի օր էլ Վարդաշեն 6 փողոցի 68 ա շենքը փուլ կգա
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել այսօր Էրեբունիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է.
«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգակական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել:
Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:
Վստահեցնում եմ, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին»։
Գրառման ներքո մի քաղաքացի Ավինյանի ուշադրությունն է հրավիրել Վարդաշեն 6 փողոցի 68 ա շենքի վրա, որը, ըստ օգտատիրոջ, կանգնած է փլվելու վտանգի առաջ.
«Հարգելի պարոն Ավինյան, մի օր էլ Վարդաշեն 6 փողոցի 68ա շենքը փուլ կգա Վեոլաջրի անպատասխանատու պահվածքի և հանցավոր անգործության պատճառով, բնակիչները ստիպված իրենց միջոցներով են փորձում լուծել խմելու ջրի դրսի վթարների և կոյուղատարերի հարցը, ինչը մեծ մասամբ լինում է անարդյունավետ։ Խնդրում եմ խիստ միջոցներ ձեռնարկել Վեոլաջրի նման վատ աշխատանքի նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Նոր Արեշում պայթյունի վայրում փլատակներից երկու դի է դուրս բերվել
- Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
- Պայթյունի հետևանքով փլատակներում մնացած քաղաքացիներին դուրս բերեցին
- Էրեբունիում պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում. Կան տուժածներ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան