Ավստրալացի գրողը Չինաստանում մահապատժի է դատապարտվել
Չինաստանում մահապատժի են դատապարտել ավստրալացի գրող Յան Հենջունին։ Գրողի համար մահապատիժը կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ, եթե նա առաջիկա երկու տարվա ընթացքում որևէ իրավախախտում չգործի։
Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, Ավստրալիայի արտգործնախարարն ասել է, որ ցնցված է դատավճռով։ Չինաստանի դեսպանն արդեն կանչվել է Ավստրալիայի ԱԳՆ՝ պարզաբանումների համար։
Մինչև 2019-ին ձերբակալվելը Յան Հենջունն աշխատել է Նյու Յորքում։ Նրան ձերբակալել են Գուանչժոուի օդանավակայանում և մեղադրել լրտեսության մեջ։ Չինաստանի իշխանությունները դեպքի մանրամասներ չեն հայտնել, նաև մեղադրանքի մանրամասներն են անհայտ։ Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ գրողի դեմ առաջադրված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։
Չինաստանում Ավստրալիայի դեսպանը նախկինում մեղադրել էր Չինաստանին գրողին կամայականորեն կալանավորելու մեջ, իսկ նրա կողմնակիցները դա անվանել էին «քաղաքական դրդապատճառներով հետապնդում»:
Գրողը հերքել է մեղադրանքները։ Նրա ընտանիքը ասում է, որ նրա առողջական վիճակը վատթարացել է ձերբակալությունից հետո և չինական իշխանություններին մեղադրել է խոշտանգումների մեջ:
Ակադեմիկոս, բլոգեր և գրող Յան Հենջունը քննադատել է Չինաստանի իշխանություններին մարդու իրավունքների խախտումների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին