Տղամարդն 95 տարեկանում դարձել է համալսարանի ամենատարեց շրջանավարտը
95-ամյա մի տղամարդ դարձել է համալսարանի ամենատարեց շրջանավարտը և դեռ մտածում է կրթությունը շարունակելու մասին։ Այս մասին գրում է BBC-ին։
Թոշակի անցած հոգեբույժ Դեյվիդ Մարջոտն ավարտել է Քինգսթոնի համալսարանը ժամանակակից եվրոպական փիլիսոփայության մագիստրոսի կոչումով:
Առաջին համալսարանական կրթությունը ստացել է շուրջ 72 տարի առաջ՝ ստանալով բժշկական կրթություն։
Բժիշկ Մարջոտը, Վեյբրիջից, Սուրեյ, այժմ մտածում է կես դրույքով դոկտորի կոչում ստանալու մասին, որին նա կարող է հասնել մինչև 102 տարեկան դառնալը:
Տարեց շրջանավարտը խոստովանում է՝ դիպլոմին դժվարությամբ է հասել՝ ծանր աշխատանքի արդյունքում, քանի որ հիշողությունն արդեն այն չէր եղել, ինչ՝ նախկինում:
Դեյվիդ Մարջոտը նաև Խորհուրդ է տալիս այն մարդկանք, որոնք մտածում են արժե մեծ տարիքում կրթություն ստանալ,թե՝ ոչ.
«Այն «խաղաղմոլության» նման մի բան է, բայց գլխավորն այն է, որ եթե հետաքրքրված ես, ապա գնա դրան։ Կարծում եմ, որ կարևոր է միշտ մարտահրավեր նետել ինքներդ ձեզ, նույնիսկ երբ մեծանում եք»։