Բարձր գների մասին «շուխուր» դրեք, որ 50-100% թանկացումը չերևա ․ Պիպոյանը՝ տրանսպորտի թանկացման մասին
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկան Պիպոյանը գրում է․
«Տրանսպորտը կտրուկ թանկանում է ու թանկանում է դեռ չբարեփոխված:
Թանկանում է առանց հանրային լսումների ու քննարկումների:
Հատուկ երևակայական բարձր գների մասին «շուխուր» դրեք, որ 50-100% թանկացումը չերևա՝ 500 դրամ լինելը հեշտությամբ հերքեք:
Ասեք՝ կանեն…
Ու հիշեք, որ 800 000-ով «հեծանիվի փարկինգ» առնողների կառավարման արդյունավետությունը միշտ լեգիտիմ է, հատկապես, երբ անգամ մեծամասնություն չունեն, բայց «վլաստ» ունեն:
Սա էլ չմոռանաք…»։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել: Թանկացման սանդղակը հասնում է մինչև 260դրամ։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական ավագանու անդամը հերքում է տրանսպորտի 260 դրամով թանկացման լուրը
- Երևանում տրանսպորտը կթանկանա դառնալով 260 դրամ. Փաշինյանի թիմը նոր նախագիծ է բերել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան