Պայթյունի հետևանքով փլատակներում մնացած քաղաքացիներին դուրս բերեցին
Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլատակներում մնացած մեկ քաղաքացի դուրս է բերվել։ Տղամարդը ողջ է։ Լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Հաստատ տեղեկություն կա, որ փլատակներում ևս մեկ քաղաքացի կա՝ կին, փրոձում են նրան դուրս բերել, ձայնը լսվում է։ Կիսով չափ է փլատակներում։ Զուգահեռ միջոցառումներ են ձեռնարկվում հասկանալու՝ էլի տուժած անձիք կան փլատականերում, թե ոչ»,- նշեց նա։
Ն.Սարգսյանի խոսքով, նախնական փլուզվել է երկու տուն, հարակից տները վնասվել են։
Իսկ թե ինչն է եղել պայթյունի պատճառը, նա նշեց, որ պետք է ընթանա քննություն։
Panorama.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ փլատակներից դուրս են հանել նաև երկրորդ քաղաքացուն։
Հարակից հրապարակումներ`
- Փլատակներում մնացած 2 մարդիկ արձագանքում են. Ցուցուլյան
- Էրեբունիում պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում. Կան տուժածներ
- Պայթյուն Էրեբունիում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան