Նոր Արեշում պայթյունի վայրում փլատակներից երկու դի է դուրս բերվել
Երևանի Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունից զոհվել են ամուսիններ Հայկ Սողոմոնյան և Գայանե Եղոյան: Նրանց դիերը դուրս են բերվել փլատակներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Հարևաններից են նշել, որ բնակիչներ են եղել հարակից տանը: Տեղանքը հայտնաբերվել է և դիերը դուրս են բերվել»,- ասաց նա:
Ն. Սարգսյանն նշեց, որ հատուկ տեխնիկան կիրառվել է, որպեսզի փլատակները բարձրացնեն, կոնկրետ այդ հատվածում տանիք էր փլվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փլատակներից դուրս էին բերվել երկու քաղաքացիներ՝ Ռ․ Ն․-ն (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ն (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն։ Պայթյունի դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։
Հարակից հրապարակումներ`
- Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
- Փլատակներից դուրս բերված քացաքացիներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուսինը` կայուն ծանր
- Պայթյունի հետևանքով փլատակներում մնացած քաղաքացիներին դուրս բերեցին
- Փլատակներում մնացած 2 մարդիկ արձագանքում են. Ցուցուլյան
- Էրեբունիում պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում. Կան տուժածներ
- Պայթյուն Էրեբունիում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան