Անդրանիկ Թևանյան. «Հանրային ձայն»-ի անդամները տեռորի են ենթարկվում
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հրատապ եթերով ահազանգել է բացահայտ հանցագործության մասին։
«Մեզ տեղեկություններ են հասնում այն մասին, որ փորձում են ճնշել, բերման ենթարկել, գործարք առաջարկել ավագանու «Հանրային ձայն» խմբակցության որոշ անդամների, որպեսզի նրանք գան ու մեր դեմ քվեարկեն»,-ասաց Ա. Թևանյանը։
Իշխանությունների կողմից տեռորի ենթարկվող անդամներին նա կոչ արեց դիմել իրեն։
«Դիմել անձամբ ինձ, հայտարարել, թե ինչ է տեղի ունենում, և մենք նրանց քաղաքական պաշտպանության տակ կվերցնենք, իսկ իշխանությունները պետք է իմանան, որ այս հանցագործ քայլերով չեն կարողանալու իրենց խնդիրները լուծել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ վաղը հրավիրվել է Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում են նաև Նարինե Հայրապետյանի, Սոննա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի, Հայկ Մարությանի, Զարուհի Փոստանջյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցերը։
Հարակից հրապարակումներ`
- «Մայր Հայաստան». Երևանի ավագանիում առկա ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն նոր ընտրություններով
- Հայկ Մարությանի կուսակցություն. Միակ հարցը, որ իմաստ ունի քննարկել այս իշխանության հետ
- Հայկ Մարությանի և ևս 4 ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը կքննարկվի արտահերթ նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին