Հայաստանում խաղադրույքներն աճում են ավելի արագ, քան համաշխարհային տեմպերն են. Ավագ Ավանեսյան
«ՀՆԱ-ում խաղային ոլորտի դերը շարունակաբար ընկնում է արդեն որերորդ տարին։ Այն ժամանակ, երբ ԱԺ-ն սկսեց այս ոլորտին ուշադրություն դրաձնել, նրա դերը ՀՆԱ-ում սկսեց ընկնել, իհարկե, կարելի է ասել, որ ընդհանուր ՀՆԱ-ն է աճում դրա համար, բայց մենք տարիներ ենք ունեցել, որ միայն խաղային ոլորտն ապահովել է ՀՆԱ-ի աճի մեծ մասը»,-Աժ-ում հայտարարեց Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Նախագծով առաջարկվում է ոլորտում ներդնել աուդիտի ինստիտուտը, որը կվերահսկի խաղային ոլորտում օրենքի կարգավորումների պահպանումը և կֆիլտրի կրկնակի խաղադրուքների դեպքերը, ինչպես նաև սահմանափակել օրենքից դուրս կայքեր մուտքերը։
«Ընդհանուր խաղադրույքների վիճակագրությունը եթե նայենք, ապա կտեսնենք, որ այն դեռ շարունակում է աճել, աճում է մի քիչ ավելի արագ, քան համաշխարհային տեմպերն են»,- ասաց Ավանեսյանը։
Նա ասաց, որ պարզ չէ, թե այն կրկնահաշվարկ է, թե այլ բան է, իսկ աշխարհը կարողանում է ֆիլտրել կրկնահաշվարկը։
Փոխնախարարի խոսքով՝ ՀՆԱ-ի մեջ խաղային ոլորտի չափաբաժինը նվազել է 4%-ից, իսկ 2016-17 թթ.-ին պատմական մաքսիմումը 6 % է եղել։
«Եթե շահումով ինտերներտ խաղերի խաղադրուքներից խոսենք, ապա, ցավոք, ասյտեղ խաղադրուքների բացարձակ թիվը մոտավորապես 1.75 անգամ աճել է, բայց համաշխարհային տրենդ կա, որ այն նույնպես գերարագ աճում է, և այն բոլորին անհանգստացնում է»,-հայտարարեց Ավագ Ավանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այցելեք «Երիտասարդական» մետրո և տեսեք գովազգային վահանակ «Էվոլույշեն»-ը.Արմինե Կյուրեղյանը բերեց խաղային գովազդի մասին օրենքի խախտման դեպք
- Կառավարությունը սահմանում է, թե ովքեր չեն կարող խաղադրույքներ կատարել
- Նախագծով էլ ավելի վերահսկելի է դարձվում խաղադրույք կատարողի վարքագիծը. Ֆինանսների նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին