Փաշինյանը վախենում է բոլորից և վախից էլ հարձակման է անցել բոլորի վրա. Արեգնազ Մանուկյան
«Մենք ապրում ենք ողբերգական ժամանակներում, երբ պատերազմը կոչվում է խաղաղություն, երբ ազգային արժեքների փլուզումը կոչում են նոր Հայաստանի ստեղծում, երբ մարդկանց կենսամակարդակի կտրուկ անկումը կոչում են տնտեսական վերելք»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նա հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներին դաժանորեն խաբում են, «Ժողովրդավարության բաստիոն» հռչակված երկրում կալանավորումը որպես վրեժխնդրության միջոց են կիրառում և արդարադատություն խաղում՝ անգամ իրենց յուրայինների հանդեպ։
Հիշեցնելով որ իշխանությունները հայտնում էն, թե ընտրություններ չեն կեղծում՝ Մանուկյանն ասաց, որ Հայաստանում ոչնչացվում է տեղական ինքնակառավարման համակարգը։
«Քաղաքացու քվեն դառնում է զրո, որովհետև կեղծում են մարդկանց քվեն արդեն հետընտրական գործընթացի ժամանակ: Բերեմ օրինակներ՝ Մամիկոն Ասլանյանը բանտում է հայտնվել՝ Վանաձորի ընտրություններում հաղթելու պատճառով, Ալավերդիում,այսպես ասած, «մարդաորսություն» իրականացրեցին ու քաղաքապետ փոխեցին։ Գյումրիում 2021-ի ընտրություններից հետոստվերային գործարքի գնացին ուստիպեցին ժողովրդի քվեն աճուրդի հանել։ «Բալասանյան» դաշինքն ընդդիմադիր բառապաշարովընտրություններին մասնակցեց, բայց հետո գործարքի գնաց Փաշինյանի թիմի հետ՝ փաստացի գողանալով գյումրեցիների ընդդիմադիր քվեն»,-հայտարարեց պատգամավորը։
Արեգնազ Մանուկյանի դիտարկմամբ՝ երբ համայնքներում պարտվել է ՔՊԿ-ն, հաղթողին կա՛մ կալանավորել են, կա՛մ սկսել են ավագանիներին տեռորի ենթարկել, կաշառել նրանց, և ընտրության արդյունքները վերանայել։
Անդրադառնալով Երևանի ՏԻՄ ոլորտին՝ ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ ստվերային գործարքի արդյունքում քաղաքապետի պաշտոնը զավթելուց հետո ՔՊ-ն անցել է ընդդիմադիր ավագանիներին մանդատից զրկելու օպերացիային։
«ՔՊ-ն խաբեց, թե, իբր, անելու է այն, ինչ կասի երևանցին, սակայն իշխանությունը զավթելուց հետո քաղաքացիների գլխին թանկացումներ բերեցին։Հիմա էլ պատրաստվում են քաղաքային տրանսպորտը թանկացնել։ Դրա համար էլ հարձակվել են Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների վրա, որպեսզի քաղաքացուն թալանի մատերիալ սարքելը համեմատաբար հեշտ լինի»,-ասաց մանուկյանը և հավելեց.
«Հակառակորդ և յուրային ճամբարների վրա հարձակումները Նիկոլ Փաշինյանին, բացի թանկացումները մարսելու նպատակից, պետք են նաև Ալիևի օրակարգը սպասարկելու համար։ Փաշինյանը հիմա դարձել է նյարդային ու կասկածամիտ։ Վախենում է բոլորից: Վախից էլ հարձակման է անցել բոլորի վրա։ Պարզ է, որ նա չի կարողանալու հաղթել բոլորին, բայց որպեսզի խուսափենք մեծ ու անիմաստ կորուստներից, մեզ անհրաժեշտ է միասնական ջանքերով ազատվել այս չարիքից»:
Հարակից հրապարակումներ`
- Պետության խորհրդանիշները ֆուտբոլի գնդակ կամ սեղանի զարդ չեն. Գեղամ Նազարյան
- Փաշինյանի փիլիսոփայության շարունակություն կլինի՝ այդ ինչ խաչ է վզիդ, հանի, այդպես ավելի հեշտ է լինելու ապրելդ. Մամիջանյան
- Երկկողմ բանակցությունները վտանգավոր են. Արմեն Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան