Ջրային ռեսուրսների կառավարման նոր ռազմավարություն է պետք՝ հաշվի առնելով թշնամիների գործողությունները. Մինասյան
Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է ջրային ռեսուրսների կառավարաման նոր ռազմավարություն։ Նա մանրամասնեց, թե ինչու է այն անհրաժեշտ. «Ընդհանրապես, ջրային ռեսուրսների կառավարաման նոր ռազմավարություն է անհրաժեշտ՝ հաշի առնելով նաև Հայաստանում ներկա ստեղծված ծանր պայմանները, արտաքին պայմանները, ջրային ռեսուրսների նկատմամբ թշնամի պետություններից կողմից իրականացվող գործողությունները նույնպես»։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ասաց, որ նախարարությունում մշակվում է շրջակա միջավայրի ռազմավարությունը, որն իր մեջ ներառում է ջրի կառավարման նոր ռազմավարությունը՝ կապված մարտահրավերների հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան