Ադրբեջանցիները հասան Աշտարակ քաղաքին՝ «օղուզ-թյուրքական ցեղերի հայրենիքն է անհիշերի ժամանակներից»
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու և օրենսդրությունը փոխելու օրակարգն Ադրբեջանի իշխանությանն անհրաժեշտ է արցախահայության բռնի տեղահանումից ու Հայաստանի տարածքների զավթումից, իր մյուս հանցանքերից ուշադրություն շեղելու ու դրանք լեգիտիմացնելու համար։ Այս շղարշի ներքո նա խորացնում է Հայաստանի նկատմամբ թշնամանքի ծրագիրը, ստեղծում է ագրեսիայի արհեստական հիմքեր։
Ադրբեջանական իշխանական հեռուստաալիքը հերթական հաղորդումը նվիրել է Հայաստանի Աշտարակ քաղաքին, որն այն իբր, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ն է և օղուզ-թյուրքական ցեղերի հայրենիքն է անհիշերի ժամանակներից։ Ընդ որում, Աշտարակի հետ միասին յուրացվում են նաև այդ տարածքում գտնվող Հայոց վանական համալիրներն ու եկեղեցիները՝ նշելով, թե իբր դրանք 5-րդ դարի թյուրք-ալբանական հուշարձաններ են։
Իբր հայերն այստեղ բնակեցվել են 1828 թվականից Ռուսական կայսրության կողմից՝ ռուս-թուրքական պատերազմից հետո։
Իրականում, այս ծրագիրը հատուկ մշակված պետական քաղաքականություն է։ Այն ոչ միայն չի նվազել, այլ նաև ինտենստիվ առաջ է տարվում։ Սա արվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քարոզչությամբ։
Անհրաժեշտ է բացահայտել ադրբեջանական կեղծ տվյալները և ցույց տալ, որ Ադրբեջանի իշխանությունը խաղաղության մտադրություն չունի։ Որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ նրանք թելադրեն իրենց օրակարգն ու լեգիտիմացնեն իրենց հանցանքները և զուգահեռ նախապատրաստվեն նոր հանցանքների»։
Հարակից հրապարակումներ`
- Իսկ ինչու ադրբեջանը Նախիջևանի հետ կապ չունի
- Ադրբեջանը հիմա էլ Տաթևի վանական համալիրն է ներկայացնում որպես աղվանական, իբր՝ «պատմական ադրբեջանական տարածք»
- Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման դեմ պետական մակարդակով լուրջ հակազդեցություն չկա. Ավանեսով
- «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի շուրջ ակտիվացել են հայ մշակույթի բռնյուրացման ձգտումները
- Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. Հովիկ Ավանեսով
- Սասունյան. Ադրբեջանը մտադիր է գրավել Հայաստանը և ստեղծել «Արևմտյան Ադրբեջան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան