Հասարակություն 17:31 06/02/2024 Հայաստան

Հայ հասարակության մեջ արմատավորվում են ստեղծված ծանր իրավիճակի հետ հաշտվողական տրամադրություններ՝ տկարացնելով չարիքին ընդդիմանալու ոգին. Գարեգին Երկրորդ

Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Վաղարշապատ), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվել է Սուրբ Պատարագ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Սրբազան արարողությանը ներկա են եղել hայաստանյան թեմերից  Սուրբ Էջմիածնում համախմբված 243 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։

Պատարագիչն է եղել Արմավիրի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Ահարոն քահանա Գրիգորյանը։

Տեր Հայրը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, պատգամել է Սրբոց Ղևոնդյանց օրինակով թոթափել վախը, անտարբերությունը և քաջությամբ պայքարել քրիստոնեական ու ազգային արժեքների պահպանմանը սպառնացող վտանգների դեմ։

Սուրբ Պատարագի ավարտին քահանայից դասը մեկտեղվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում։ Հավաքի առիթով ողջույնի խոսք է ասել Շիրակի թեմի առաջնորդ և քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Այնուհետև  «Հանրակրթական ծրագրերի փոփոխությունների մասին (Հայոց Պատմություն առարկա)» զեկույցով հանդես է եկել Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Հայր Սուրբը ներկայացրել է Մայր Աթոռի դիրքորոշումները հանրակրթական առարկայական չափորոշիչների նախագծի, «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի և 7-րդ դասարանի «Հայոց Պատմություն» դասագրքում տեղ գտած բացթողումների վերաբերյալ։ Թեմայի շուրջ ծավալվել է քննարկումներ։

Ապա տեղի է ունեցել ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվել է ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։

Ավագ քահանայության պատվի են արժանացել Ֆրանսիայի թեմից Արժանապատիվ Տ․ Գառնիկ քահանա Կարապետյանը և Տ․ Անդրանիկ քահանա Մալճյանը, Կրասնոդարի և Հյուսիային Կովկասի Հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Կոմիտաս քահանա Հարությունյանը։

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք է շնորհվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետությունում սպասավորող Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Քեսաբլյանին, Արարատյան Հայրապետական թեմից Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Մարուքյանին և Տ․ Արսեն քահանա Սարոյանին, Մասյացոտնի թեմից Արժանապատիվ Տ․ Դերենիկ քահանա Միքայելյանին և Տ․ Եփրեմ քահանա Հարությունյանին, Գեղարքունյաց թեմից Արժանապատիվ Տ․ Ներսես քահանա Սահակյանին, Շիրակի թեմից Արժանապատիվ Տ․ Հուսիկ քահանա Գրիգորյանին, Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ․ Արիստակես քահանա Բաղալյանին, Ուկրաինայի հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Աբգար քահանա Գըլըճյանին, Տ․ Վարագ քահանա Յապարյանին և Տ․ Վարդան քահանա Ադամյանին, իսկ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմից Տ․ Գրիգորիս քահանա Պողոսյանին։

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի են  արժանացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող Արժանապատիվ Տ․ Վաչագան քահանա Գյուրջյանը և Տ․ Մովսես քահանա Սահակյանը, Մասյացոտնի թեմից Արժանապատիվ Տ․ Հարություն քահանա Հակոբյանը, Գեղարքունյաց թեմից Արժանապատիվ Տ․ Նարեկ քահանա Այվազյանը, Տավուշի թեմից Արժանապատիվ Տ․ Աբգար քահանա Կարապետյանը, Վիրահայոց թեմից Արժանապատիվ Տ․ Ղևոնդ քահանա Թազայանը և Տ․ Հովսեփ քահանա Հարությունյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Հայկազուն քահանա Սահակյանը։

Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասին բերել է իր օրհնությունն ու հայրապետական պատգամը: Շնորհավորելով ներկաներին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով` Նորին Սրբությունն ընդգծել է, որ ինչպես դարեր շարունակ, այսօր ևս առիթ է Սրբոց Ղևոնդյանց քահանայից պայծառ օրինակի և սխրանքի լույսի ներքո անդրադառնալու հոգևորականի առաքելությանը և արժևորելու եկեղեցականների նվիրյալ ծառայությունն ազգային և հոգևոր կյանքում։

«Ազգային մտապատկերում Սուրբ Ղևոնդյանք մարմնացումն են «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» հերոսական ոգու, որով մեր ժողովուրդը իր պատմության տարբեր հանգրվաններում Ավարայրի գոյամարտ է մղել աստվածապարգև իր անկախ ու ազատ կյանքի և իր ինքնության անխաթար պահպանության համար։

Սիրելի հոգևոր հայրեր, այս պայքարը թվում է, թե շարունակական է մեր ազգի լինելիության, մեր արդար իրավունքների ու համազգային շահերի պաշտպանության համար։ Մեր Սուրբ Եկեղեցու և եկեղեցականաց տերունապատվեր ծառայությունն ու պատասխանատվությունը մեր ժողովրդի և հայրենյաց նկատմամբ մշտական է և անընդմիջելի՝ աննկուն պահելու Ղևոնդյանց ու Վարդանանց ոգին հայոց մեջ, դիմակայելու ժամանակի փորձություններին, պահպանելու այն, ինչ ազգային կյանքում նվիրական է և սուրբ, արժեքավոր ու հարազատ։

Այսօր պատմության դժվարին շրջափուլ է ապրում մեր ժողովուրդը, մեր սրբազան հայրենիքը։ Բռնազավթված է Արցախը, անվտանգային մարտահրավերների առջև է մեր նահատակ զավակների արյամբ, համայն ազգի զոհողություններով կերտված հայոց անկախ պետականությունը, հարվածների ներքո են մեր ժողովրդի նվիրական ընկալումներն ու ազգային-հոգևոր արժեհամակարգը, թիրախավորվում է նաև Հայոց Եկեղեցին»,-նշել է Նորին Սրբությունը՝ ցավ ի սիրտ արձանագրելով, որ հայ հասարակության մեջ սերմանվում ու արմատավորվում են ստեղծված ծանր իրավիճակի հետ հաշտվողական տրամադրություններ՝ տկարացնելով չարին ու չարիքին ընդդիմանալու ոգին։

Վկայակոչելով Պողոս առաքյալի պատգամը՝ «Որովհետև Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ՝ զորության, սիրո և զգաստության» (Բ Տիմ․ Ա 7), Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է ներկաներին․ «Այդ զորության, սիրո և զգաստության ոգով պետք է շարունակենք հոգևոր մեր առաքելությունը՝ հայորդյաց սրտերում զորացնելով հավատն ու հույսը վաղվա օրվա նկատմամբ, սերմանելու հունդերը մեր լուսավոր գալիքի տեսլականի։ Նույնն է առաքելությունը, նույնն է պատասխանատվությունն ու պարտականությունը մերօրյա Ղևոնդյանց քահանաներիդ, որպեսզի ձեր անդուլ և հետևողական աշխատանքով հետպատերազմյան այս թմբիրից դուրս բերվի մեր ժողովուրդը և իր հայրենական ու ազգային կյանքը ամրորեն վերախարսխի դարերի փորձությունների բովով թրծված հայրենանվիրումի ու ազգասիրության վրա։ Մեր ազգի արժանապատիվ կյանքի վերակերտման հիմքում վերստին պետք է անկյունաքար դառնա մեր ազգային-հոգևոր արժեհամակարգը, որը շաղախյալ է մեր ժողովրդի բազմադարյա տառապանքներով ու հոգևոր խիզախումներով և ճշմարիտ բանալին է մեր հավաքական կամքի և ոգու հաղթության»։

Նորին Սրբությունը կոչ է արելեկեղեցականներին ամենայն ջանք գործադրել, որպեսզի համընդհանուր մերժման ու դատապարտման արժանանան  անարդարություններն ու անիրավությունները, և կասեցվեն մեր ժողովրդի միասնությունը խաթարող և ուժերը ջլատող ընթացքներն ու խոտելի երևույթները։ 

«Սիրելի հոգևոր հայրեր, մեր Սուրբ Եկեղեցու հանձնառությունն է բոլոր ժամանակներում, հավատարիմ ու նվիրյալ մնալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետությանը և քրիստոնեական անխախտ արժեհամակարգին, հովվել ու հոգատարել հայոց ազգին, ամրապնդել «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» ոգին, ծառայել խաղաղ ու ապահով հայրենիքի կերտմանը, հայեցի դաստիարակությամբ և ազգային գիտակցության ամրապնդմամբ ամենուր յուրովսանն նպաստել հայ ինքնության անաղարտ պահպանությանը և մեր ազգի ու հայրենիքի անսասանությունը»,-ասել է Հայոց Հովվապետը՝ կարևորելով հոգևորականների սրբազան առաքելությունը՝ աստվածահաճո ընթացքներով ուղղորդելու և փրկության առաջնորդելու նրանց խնամքին հանձնված ժողովրդին։

Իր խոսքում Նորին Սրբությունը, շնորհավորելով պարգևների արժանացած քահանա հայրերին, տոնի առիթով նաև իր գնահատանքն  է բերել թեմակալ առաջնորդներին, քահանայից դասին, եկեղեցական կառույցներում և ի սփյուռս աշխարհի սպասավորող ողջ հոգևորականությանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է ամենքին Բարձրյալն Աստծո զորակցությունը, աննվազ ուժ ու կորով՝ ի սպասավորություն աշխարհասփյուռ հայ ժողովրդի, ի զորացում և ի փառս Հայրենիքի և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:27
Ադրբեջանում վթարի արդյունքում 6 մարդ է մահացել, որոնցից 5-ը զինվորական են
Մահվան ելքով վթար է տեղի ունեցել Թովուզում; Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը գրանցվել է Թովուզի շրջանում։...
Աղբյուր` Panorama.am
23:12
Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում
Նոյեմբերի 27-ին, ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
22:57
«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանքի նկատմամբ. «Գեղարդ» հիմնադրամ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հայտնում է. «Քարոզչական դաշտում հայկական մշակութային և կրոնական ժառանգության...
Աղբյուր` Panorama.am
22:32
Իմ վարորդը և վերջինիս մայրն այս դեպքով ցուցմունք են տվել. Արմեն Փամբուխչյանը՝ այրված երկու «Lexus»-ի դեպքի մասին
Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է վերջերս ավտոտնակում այրված երկու մեքենաների գործին։ «Մի քանի օր է ինչ որոշ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հանրության կողմից ոգելից խմիչքի շիշ ընկալվող այս առանձնյակը, հպարտորեն նշել է, որ ՔՊ անդամ է. Ռոբերտ Հայրապետյանը՝ Ալեքսանդր Սիրունյանի մասին
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «ՔՊ-ն ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում ներկայացրել է Սիրունյան Ալեքսանդրի թեկնածությունը:...
Աղբյուր` Panorama.am
22:09
Սաակաշվիլին Վրաստանի նախագահի թեկնածուին համեմատել է «Կալիգուլայի ձիու» հետ
Վրաստանի բանտարկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «Վրաստանը թևակոխել է պետականության կործանման վերջին...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արփինե Սարգսյանը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվել է ընդլայնել համագործակցությունը ՆԳՆ «բարեփոխումների» ուղղություններով
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին։ «Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
21:18
ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերը
Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հանրապետությունում ճանապարհների վիճակը՝ ժամը 20։30-ի դրությամբ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ինչո՞ւ է հայկական կողմը խնդրել, որ ԵԱՏՄ խորհրդի նիստն անցկացվի Սանկտ Պետերբուրգում. ԱԳՆ արձագանքը
«ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Կենտրոնական Հունաստանում և Սալոնիկում սպասվում են հորդառատ տեղումներ և ջրհեղեղների բարձր ռիսկ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Կենտրոնական Հունաստանում և...
Աղբյուր` Panorama.am
20:34
Մեդվեդևը չի բացառել ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորությունը
ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորության մասին, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղը Երևանի տրանսպորտը կաշխատի մինչև ժամը 01։00-ն
«Նոա» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում գրված է․ «Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է...
Աղբյուր` Panorama.am
20:11
SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյան ֆիասկո․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «SMS-ով ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԵՐԿԻՐ կամ ԿԱՏԱՐՅԱԼ ՖԻԱՍԿՈ...
Աղբյուր` Panorama.am
19:57
Լարսը փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից...
Աղբյուր` Panorama.am
19:41
Առանց ՌԴ համաձայնության արգելվում է ռուսական զինտեխնիկայի վերաարտահանումը 3-րդ երկիր. Զախարովա
«Իսկապես ծանոթացել ենք այդ ուղերձներին: Այդ առնչությամբ ցանկանում ենք հիշեցնել 1995 թվականի հոկտեմբերի 30-ի ռազմատեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
19:29
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները և Զառ-Սևաբերդ ավտոճանապարհը դժվարանցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:22
Մենք սպասում ենք պատասխանի․ Զախարովան՝ Կապանում ՌԴ հյուպատոսության բացման մասին
Ե՞րբ է բացվելու Սյունիքի մարզի Կապան քաղաքում  ՌԴ հյուպատոսությունը, ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց․...
Աղբյուր` Panorama.am
19:01
Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան
Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
18:49
ԶՈՒ-երում նոր նշանակումներ են եղել
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
18:44
Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած
Նոյեմբերիի 27-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:25
96մլն. ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
18:14
Եթե կա իսլամ, թուրք, քուրդ, արաբ, ուրեմն կա Թուրքիա. Էրդողանի նոր բանաձևը
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է իսլամի կենտրոնական դերը Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գյումրու ընտրություններին ընդառաջ՝ Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 28-ից մինչև  դեկտեմբերի 6-ը ներառյալ կլինի արձակուրդում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:44
2025 թ.-ին հնարավոր է դոլարի փոխարժեքը հասնի 480 դրամի. Հրանտ Միքայելյան
Կառավարությունը 2025 թ.-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելու է 53-54%-ի, 15 մլրդ դոլարի։ Ներգրավվող պետական ահռելի պարտքը բացի բեռից արդյոք...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արմեն Ղազարյանը՝ ՆԳ փոխնախարար
Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Համբարյանին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, ՆԳ...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան
«Եվ խնդիրը միայն տնտեսական շահավետության մեջ չէ։ Պեկինը լուրջ է վերաբերվում էրդողանական Թուրքիայի պանթյուրքական երազանքին և քիչ խոսում է, բայց շատ գործում»։
Աղբյուր` Panorama.am
17:23
«Գազել»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ծառին. Չորս կին վնասվածքներ է ստացել
Նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մայր Աթոռում տեղի է ունեցել ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}