Պետության խորհրդանիշները ֆուտբոլի գնդակ կամ սեղանի զարդ չեն. Գեղամ Նազարյան
«Մեր 33-ամյա պետությունը զարգացման այնպիսի փուլում է, երբ ամենուր անվտանգային բնույթի հարցեր են, ընդորում՝ բոլոր ոլորտներն ընդգրկող»,-Աժ հայտարարությունների ժամաին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Պատգամավորն ասաց, որ փոխանակ պետությանը ներուժն ուղղի այդ խնդիրների լուծմանը՝ կառավարությունը կամ նրա առանձին ներկայացուցիչներ հանրային դաշտ են նետում քննարկումներ, որոնք ավելի են ջլատում մեր հասարակությունը, փոխադարձ ատելությունը և պառակտումը։
«Պետության օրհներգը, զինանշանը, դրոշը փոփոխման ենթակա չեն, պետության խորհրդանիշները ֆուտբոլի գնդակ կամ սեղանի զարդ չեն, որ ըստ մաշվածության, կամ ճաշակի պարբերաբար փոփոխվեն»,-ասաց Նազարյանը։
Հայտնելով, որ որևէ մեկը չի կարող ասել, որ դրոշը, զինանշանը կամ օրհներգը կատարյալ են։
«Օրհներգը երգելով, զինանշանը համազգեստներին մեր տղերքը կռիվ են գնացել, և ինչպես շատ դիպուկ նկատել է իմ ընկերներից մեկի որդին՝ մեզնից մի խլեք այն օրհներգը, զինանշանը և դրոշը, որոնք մեզ ուղեկցել են մեր ծնված օրից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նկատելով, որ հասարակության պառակտում է նաև «Հայոց պատմություն» վերնագրով դասագրքի անվան փոխարինումը «Հայաստանի պատմություն»-ով՝ նազարյանն ասաց. «Հավատացեք, որ հիմա դրա ժամանակը չէ և երբեք դրա ժամանակը չի լինի, քանի որ «Հայոց պատմություն» գրափարով նշանակում է հենց «Հայաստանի Պատմություն»»։
Նա հայտնեց, որ հանրությունը մտահոգված է, քանի որ կարծում է, որ ոչ միայն փոխում են անվանումը, այլև փորձում են ջնջել պատմության մի մեծ հատված։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան