Ձնահյուսքի պատճառով երկկողմանի փակվել է Դիլիջանի թունել չհասած հատվածի երթևեկությունը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է․
«Ձնահյուսքի պատճառով երկկողմանի փակվել է Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի Դիլիջանի թունել չհասած հատվածի (78-րդ կիլոմետրից) երթևեկությունը։ Ձնահյուսքի բարձրությունը մոտ 2 մետր է, երկարությունը՝ 25մ։ Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվում են ձնամաքրման աշխատանքներ։
Վարորդներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթևեկելուց»։
։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան