Ալեն Սիմոնյանին ՔՊ կուսակցության ներսում շատ սիրում, հարգում են. Էմմա Պալյան
«Ես չեմ կարող պատկերացնել, որ ձեր կողմից նշված մարդիկ կարող են նման իրավիճակում հայտնվել»,-ԱԺ-ում հայտնեց ՔՊ-ակն Պատգամավոր Էմմա Պալյանը՝ պատասխանելով Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման փաստի մասին հարցին։
Պատգամավորը տեղեկացրեց, որ մտերիմ է Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ և չի պատկերացնում նման արարք։
Պատասխանելով հարցին, որ արդարադատությույնը հասավ նաև ՔՊ-ին՝ Պալյանն ասաց. «Երբ մենք եկանք իշխանության՝ ասացինք, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, դրանից հետո ոչինչ չի փոխվել և դրա մասին անընդհատ ենք կրկնում»։
Դիտարկմանը, թե ՔՊ-ի ներսում Ալեն Սիմոնյանի դեմ արշավ է սկսվել՝ Էմմա Պալյանն արձագանքեց. «Ալեն Սիմոնյանին ՔՊ կուսակցության ներսում շատ սիրում, հարգում են։ Ես դրանում ավելի քան վստահ եմ, քանի որ 2016 թվականից կուսակցության անդամ եմ և վստահորեն կարող եմ ասել, որ Ալեն Սիմոնյանն այն անձն է, որը հարգված սիրված, ընդունված է թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության ներսում»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքի որոշումը բողոքարկվել է
- «Սիներջի»-ն՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ու Հովհաննիսյանի կալանավորման մասին
- Ալեն Սիմոնյանի հարսի փաստաբան. Մինչև դատարանի որոշումը չտեսնենք, բողոքը չենք կարող կառուցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան