Իշխանությունները հանրային կերպով և օր առաջ պետք է տան շուրջ 12 միլոն ԱՄՆ դոլարի պետական միջոցները փոշիացնելու պատասխանը. Թադևոս Ավետիսյան
«2021 թվականի ավարտին պետական գրանցում ստացավ «Ֆլայ Արնա» ապրանքանիշով հայկական ազգային ավիաընկերությունը։ Օրվա իշխանավորները էլ բարձրագոչ և հեռուն գնացող նպատակներով ներկայացրեցին ներդրումային այս ծրագիրը»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ պոպուլիստական այս բեմականացման մեկնարկը տրվեց ամենահարմար պահին՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում։
Ավետիսյանը հիշեցրեց, որ իշխանությունները խոստացան օտարերկրյա նոր ներդրումներ և նոր աշխատատեղեր, ավիափոխադրումների էժանացում, անվտանգային բազում խնդիրների լուծումներ և այլն։
«Հիմա արդեն առավել պարզ է դառնում․սա իշխանության անսահման պոպուլիզմի հերթական դոզան էր՝ քվեի դիմաց։ Իրականում, կառավարությունը 2021 թվականի հոկտեմբերին պետական բյուջեից հատկացրեց 4 միլիարդ 733 միլիոն դրամ՝ «Ֆլայ Արնա» նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի 49 %-ի դիմաց»,-հայտնեց պատգամավորը և նշեց, որ այդ ներդրումն իրականացրել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ-ը), բայց երկու տարի անց պարզվում է, որ «Ֆլայ Արնա» ընկերությունն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, թռիչքներ չի իրականացնում և կանգնած է սնանկացման և գործունեությունը դադարեցնելու եզրին։
«Այս ծրագրով պարծեցող, ամեն ինչ խոստացած և հերթական անգամ ձախողած պատասխանատուները պետք է հանրային կերպով և օր առաջ տան շուրջ 12 միլոն ԱՄՆ դոլարի չափով պետական միջոցները փոշիացնելուն ուղղված, առնվազն հետևյալ հարցերի պատասխանները․
1․Ինչ ծավալի չարաշահումներ են առկա պետական ներդրումային այս ծրագրում։
2․Որքա՞ն է գնահատվում պետական բյուջեից հատկացված միջոցների կորուստը։
3․ Ովքե՞ր են այս ամենը կոնկրետ ձախողել։
4․Ընկերության գործունեության դադարեցումն ի՞նչ բացասական հետևանքներ կունենա ավիափոխադրումների շուկայում՝ ավիափոխադրումների գների թանկացում, մրցակցային իրավիճակի վատացում և այլն։
5․Ձեր կողմից «բացումն արած» ներդրումային ծրագրերից կա արդյո՞ք գեթ մեկը, որը չի ունեցել կամ չի ունենալու նման ճակատագիր»,-ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը վախենում է բոլորից և վախից էլ հարձակման է անցել բոլորի վրա. Արեգնազ Մանուկյան
- Ո ՞ւր է ձեր խոստացած խաղաղությունը, որն այդպես էլ չի գալիս. Տիգրան Աբրահամյան
- Պետության խորհրդանիշները ֆուտբոլի գնդակ կամ սեղանի զարդ չեն. Գեղամ Նազարյան
- Փաշինյանի փիլիսոփայության շարունակություն կլինի՝ այդ ինչ խաչ է վզիդ, հանի, այդպես ավելի հեշտ է լինելու ապրելդ. Մամիջանյան
- Երկկողմ բանակցությունները վտանգավոր են. Արմեն Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին