Քաղաքական ու դիվանագիտական բանկրոտ վարչախումբն ու իր առաջնորդը մսխել են երկրի բոլոր անվտանգային ռեսուրսները․ Գալստյան
«Երբ գուժում էինք, թե Արցախը հանձնելով թուրքադրբեջանական տանդեմը կանգ չի առնելու և պայքարը Հայաստանի լինելիության համար է, շատերը մեղադրում էին մեզ՝ գույները թանձնացնելու մեջ։ Հիմա ամեն բան առավել քան ակնհայտ է և ցինիկորեն ողբերգական։»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Պատգամավորի խոսքով՝ օրենքի գերակայության, ժողովրդավարության, բիզնեսը քաղաքականությից տարանջատելու , ազատ ընտրությունների , կոռուպցիան արմատախիլ անելու քպ-ական խոստումները սին են, իսկ կոռուպցիոն սխեմաներն ու դատաիրավական տեռորն ավելի քան ակնհայտ։
«Մենք բազմակողմ պատերազմի մեջ ենք, ուր հարցականի տակ են Հայաստանի պետականությունն ու հայ ժողովրդի լինելիությունը։ Մեր իրականությունը վերածվել է համատարած հրդեհների ու չգիտես որը շիջես։ Երկրում թշնամու ժամանակն է, երկրում թուրք-ադրբեջանական կամքն է մոլեգնում ու ներազգային կամք թելադրում։ Քաղաքական ու դիվանագիտական բանկրոտ վարչախումբն ու իր առաջնորդը մսխել են երկրի բոլոր անվտանգային ռեսուրսները։ Ունակ չլինելով հակազդելու թշնամուն՝ զբաղված եք նրա թեզերը լեգիտիմացնելով։ Ակնհայտ է՝ թուրք-ադրբեջանական պատվերով են հետևողականորեն կազմալուծվում հայոց պետականության մյութենական արժեքները, պատմական հիշողությունները , հայ առաքելական եկեղեցին, սփյուռքը։ Հիմա դուք Ալիևի ուղիղ ցուցումով Սահմանադրություն եք ձևում՝ հայտարարելով, թե չորրորդ հանրապետություն եք կերտում։ Այս ամենը կատարվում է քաղաքական ու մարդկային ցածր որակներով՝ մանիպուլատիվ գործիքներով, «ցլերի» ու «կարմիր լաթերի» անհեթեթ հորինվածքով՝ նվաստացնելով բանակը, ծաղրի առարկա դարձնելով պետական խորհրդանիշները։ Բա , խամաճիկային պետությունն ուրիշ ինչպե՞ս է լինում»,- ասաց Գալստյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան