ՔՊ-ն կմիջնորդի, որպեսզի կալանավորված կանանց խափանման միջոցը փոխվի. Հայկ Կոնջորյան
«Չնայած կան հանրային ազդակներ, բայց հատկապես հաշվի են առնվել այն, որ կան մեղմացուցիչ հանգամանքներ՝ հատկապես կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաների առումով»,- ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայակ Կոնջորյանը։
Նա տեղեկացրեց, որ նախորդ օրը ՔՊ խմբակցությունում քննարկել են հարցը և դրական են տարմադրված կալանավորված կանանց խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելու համար։
«ԱԺ-ում տարբեր կառուցակարգեր ենք մշակել խափանման միջոցի փոփոխության նաև կալանքների հետ կապված հարցերով, ներդրել ենք նաև տնային կալանքի ինստիտուտը։ Կարծում ենք, որ կարող ենք միջնորդել, որ խափանման միջոցը փոխվի՝ ելնելով նաև օրենսդրության ընձեռած հնարավորությունից»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմադիր գործիչների կալանքի դեպքում ՔՊ-ն չի միջնորդել և վերջիններս առանց մեղքի հաստատման տարիներով մնում են կալանավորված՝ Կոնջոյանը հայտարարեց, թե այս դեպքում կանանց մեղմացուցիչ համգամանքներն են հաշվի առել։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքի որոշումը բողոքարկվել է
- Կալանավորված դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դիմել է Սահմանադրական դատարան
- Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք