ՄԻԵԴ-ը մասամբ բավարարեց Եհովայի վկայի հայցն՝ ընդդեմ ԼՂՀ իշխանությունների
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ բավարարեց Մարինա Համզայանի հայցն ընդդեմ Հայաստանի։
Հիշեցնենք՝ կինը Եհովայի վկա է, Շուշիում, ըստ գործի նյութերի, մի կնոջ հետ կրոնական զրույց ունենալուց հետո տարվել է ԼՂՀ ոստիկանություն, ապա ենթարկվել վարչական տուգանքի։ Դատարանը համարել է, որ խախտվել է եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը՝ կրոնի ազատության իրավունքը։
Ըստ վճռի, պատասխանող պետությունը՝ այս պարագայում հայաստանի Հանրապետությունը հայցվորին պետք է 4 հազար եվրո գումար, որից 1000 եվրոն՝ ծախսերի համար։
Նշենք, որ ՄԻԵԴ հայցը ներկայացվել է մոտ տասը տարի առաջ՝ 2014-ի հունիսին։ Հայցվորը նշել էր, որ խախտվել է նաև Կոնվենցիայի 14-րդ հոդվածը, սակայն դատարանն այդ մասով հայցը չի բավարարել։
Եվրոպական Կոնվենցիայի 9-րդ հոդվածը վերաբերում է մտքի, խղճի և կրոնի ազատությանը, իսկ 14-րդ հոդվածը՝ խտրականության արգելմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան