Ալեն Սիմոնյանը խնդրեց չհիշել իր թքելու պատմությունը, որովհետև «այնքան բան կհիշի»109 թե 112 տարեկան ՀՅԴ մասին
«Ոմանք թիրախավորում են ֆեյսբուքում, ոմանք ուղիղ թքում են երեսին, այնպես որ... »,- Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն իր խոսքն այսպես սկսեց՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Իսկ Ալեն Սիմոնյանն խնդրեց այլևս չհիշատակել իր թքելու միջադեպը:
«Ի տարբերություն ոմանց` ես իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել վիրավորանքին ի պատասխան արված սխալ արարքի համար, կոչ եմ անում մյուսներին, ովքեր սխալ են գործում, չզլանալ ու ներողություն խնդրել։ Խնդրում եմ այլևս այդ օրինակը չհիշեցնել, որովհետև այնքան բան կհիշեցնեմ, որ կարող է չհերիքի 109 թե 112 տարեկան ձեր կուսակցության մասին», - դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին` ասաց Սիմոնյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքեց Սիմոնյանին։ Վերջինս ասաց. «Ես փոքր եմ, թե փոքր չեմ՝ ժողովուրդն է որոշել, թե ով է փոքր հիմա այստեղ, ով` մեծ»:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիների վրա թքելը, ծեծի ենթարկելը, ձեր դավանած ժողովրդավարությո՞ւնն է արդյոք. Դանիելյանը՝ իշխող ուժին
- Թքելով, բանտարկելով անհնար է մեր քաղաքացիներին զրկել քաղաքական դիրքորոշում հայտնելու իրավունքից. Մանուկյան