Օրենքի առջև հավասար են բոլորը. ՆԳ փոխնախարարը՝ Ալեն Սիմոնյանի հարսի կալանավորման մասին
«Օրենքի առջև հավասար են բոլորը։ Եթե դատարանը գտնում է, որ կոնկրետ իրավիճակում կալանքն անհրաժեշտ և համաչափ խափանման միջոց է, ապա անկախ սեռից դատարանն իրավասու է դա կիրառելու»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և նույն գործի շրջանակներում այլ անձանց, մասնավորապես մանակահասակ երեխա ունեցող կնոջ, կալանավորելու մասին հարցերին։
Նա նշեց, որ սեռը մեղմացուցիչ հանգամանք չի դիտարկվում, կոնկրետ իրավիճակում դատարանները գնահատելով՝ հասկանում են այդ իրավիճակում համաչափ է, անհրաժեշտ է կիրառել կալանք, թե ոչ։
«Անկախ հանցանքի բնույթից, եթե կոնկրետ դեպքը բավարարում է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պահաջներին՝ անկախ նրանից կին է, թե տղամարդ, համարում եմ, որ եթե դատարանը գտնի, կալանքի կիրառումը հնարավոր է, խտրական բան չեմ տեսնում»,- ասաց Արփինե Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանին ՔՊ կուսակցության ներսում շատ սիրում, հարգում են. Էմմա Պալյան
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքի որոշումը բողոքարկվել է
- «Սիներջի»-ն՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ու Հովհաննիսյանի կալանավորման մասին
- Ես ինքս ինձ համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից. Վահագն Ալեքսանյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալության մասին
- Թագուհի Թովմասյան. Ալեն Սիմոնյանը խնդիր ունի թիմի ներսում, և որոշել են պատժել նրան
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ ձերբակալվածներից մեկը Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան