Վթարի հետևանքով մահացել է նախկին պատգամավորը
Ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, փետրվարի 6-ին ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին բախվել են Toyօta Camry մակնիշի 131 HH 11 համարանիշի, Nissan March մակնիշի և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Կենսագրություն
Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 14-ին Վանաձորում (նախկինում` Կիրովական):
1988-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1992թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղը: Ճարտարագետ: Ճարտարագետ-մեխանիկ:
1997-2001թթ. դասավանդել է Վանաձորի թիվ 13 դպրոցում: 2003թ.` «ՀԿ սեկտորի կարողությունների գնահատում» ծրագրի փորձագետ- գնահատող, 2006թ.` «Թափոնների համապարփակ կառավարման համակարգի ամրապնդումը ՀՀ-ում» ծրագրի փորձագետ: 2008-2019թթ. եղել է Լոռու մարզի «Արմոբիլ» ՓԲԸ անվտանգության ծառայության ղեկավար: 2011 թվականից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի դասախոս է: 2016-2019թթ.` Վանաձորի ավագանու անդամ:
2003-2019թթ.` «Լոռու զարգացման կենտրոն» հկ նախագահ: 2008-2014թթ. Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնին կից սոցիալական աջակցության խորհրդի անդամ է, 2016-2018թթ.` Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի, 2018թ.` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին