Ադրբեջանցիները հանել են Արցախի Վանքասարի եկեղեցու խաչը
Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հարպակած լուսանկարներում բացակայում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը։ «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ այս եկեղեցին ևս Ադրբեջանի պետական քարոզչամեքենան ներկայացնում է, որպես աղվանական։
«Այս փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն»,- գրում է նա։
Նա վկայակոչում է 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, ըստ որի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
«Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»։
Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք»,- գրել է Հ.Ավանեսովը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հիմա էլ Տաթևի վանական համալիրն է ներկայացնում որպես աղվանական, իբր՝ «պատմական ադրբեջանական տարածք»
- Հիմնավոր կասկածներ կան, որ ադրբեջանցիները Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանել են խաչերը
- «Գյուտարար» Մոբիլին որոշել է աղվանական հայտարարել օկուպացված Հադրութի 17-19-րդ դարերի հայկական խաչաքանդակները. monumentwatch.org
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան