Հասարակություն 12:14 06/02/2024 Հայաստան

Կիբեռհանցագործներն ինչ փորձեր են անում արհեստական բանականության հետ

Կիբեռհանցագործներն ինչ փորձեր են անում արհեստական բանականության հետ
Kaspersky Digital Footprint Intelligence թիմը ներկայացրել է «Նորարարություններ ստվերում. չարագործներն ինչ փորձեր են անում ԱԲ-ի հետ» հաշվետվությունը, որում մասնագետները վերլուծել են դարկնետի հաղորդագրությունները չարագործների կողմից ChatGPT-ի և մեծ լեզվական մոդելների հիման վրա այլ նմանատիպ լուծումների օգտագործման թեմայով:

«Կասպերսկի» ընկերությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ 2023-ին ստվերային ֆորումներում և մասնագիտացված Telegram ալիքներում հայտնաբերվել է 2890 գրառում՝ նեյրոցանցերի հիման վրա չաթ-բոտերի քննարկմամբ: Գագաթնակետը գրանցվել է ապրիլին. այդ ամիս փորձագետները գրանցել են 509 հաղորդագրություն: Փորձագետները բազմաթիվ քննարկումները բաժանել են մի քանի ուղղությունների։

Ջեյլբրեյքեր։ Որպեսզի լեզվական մոդելը կարողանա տալ անօրինական գործունեության հետ կապված պատասխաններ, չարագործներն օգտագործում են հատուկ հրամանների լրակազմեր: Նրանք կարողանում են բացել ChatGPT-ի և նմանատիպ ծառայությունների լրացուցիչ ֆունկցիոնալությունը: Նման լրակազմերը կոչվում են ջեյլբրեյքեր: 2023-ին «Կասպերսկի» ընկերության փորձագետները նման հրամանների տարածման և վաճառքի 249 առաջարկ են հայտնաբերել։ Ընդ որում, հարկ է նշել, որ ջեյլբրեյքերը կարող են օգտագործվել նաև լեզվական մոդելների հիման վրա ծառայությունների աշխատանքի լեգիտիմ բարելավման համար։
Վնասաբեր ԾԱ։ Ստվերային ֆորումների մասնակիցները ակտիվորեն փոխանակվել են վնասաբեր ծրագրերի կատարելագործման և ընդհանրապես կիբեռհարձակումների արդյունավետության բարձրացման համար լեզվական մոդելների օգտագործման տարբերակներով։ Օրինակ՝ փորձագետները հայտնաբերել են հաղորդագրություն, որտեղ խոսվում էր վնասաբեր ծրագրերի օպերատորների ԾԱ-ի մասին, որը նեյրոցանցեր էր օգտագործում օպերատորի անվտանգությունն ապահովելու և օգտագործվող թաքցնող դոմեններն ավտոմատ կերպով փոփոխելու համար: Մեկ այլ քննարկման շրջանակներում գրառումների հեղինակները ChatGPT-ն առաջարկել են պոլիմորֆ վնասաբեր կոդ գեներացնելու համար, որը հայտնաբերելը և վերլուծելը չափազանց դժվար է:

Open Source և պենթեստի (ներթափանցման թեստ) ծրագրեր։ Մեծ լեզվական մոդելների հիման վրա լուծումները ԾԱ մշակողների կողմից ստեղծվում են բաց սկզբնական կոդով, ներառյալ՝ խոսքը կարող է լինել տեղեկատվական անվտանգության մասնագետների համար նախատեսված ծրագրերի մասին։ Սակայն չարագործները նույնպես ուշադրություն են դարձնում նման նախագծերին։ Օրինակ՝ համացանցում ազատորեն հասանելի է գեներատիվ մոդելի վրա հիմնված բաց սկզբնական կոդով հատուկ ծրագիր, որը նախատեսված է կոդի օբֆուսկացման (խճճելու)  համար։ Օբֆուսկացիան թույլ է տալիս խուսափել մոնիտորինգի համակարգերի և պաշտպանական լուծումների հայտնաբերումից: Նման ծրագրեր կարող են օգտագործել ինչպես պենթեստերները, այնպես էլ չարագործները: «Կասպերսկի»-ի մասնագետները դարկնետում հայտնաբերել են մի գրառում, որտեղ հեղինակները տրամադրում են այդ  ծրագիրը և պատմում, թե ինչպես կարելի է այն օգտագործել վնասաբեր նպատակներով:

ChatGPT-ի «չար» նմանակները: Խելացի չաթ-բոտերի ժողովրդականության ֆոնին մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև այլ նախագծեր՝ WormGPT-ն, XXXGPT-ն, FraudGPT-ն: Սրանք լեզվական մոդելներ են, որոնք դիրքավորվում են որպես ChatGPT-ի այլընտրանք՝ լրացուցիչ ֆունկցիոնալությամբ և հանված սահմանափակումներով: Թեև լուծումների մեծ մասը կարող է իրավաչափ օգտագործվել, նաև չարագործները կարող են դիմել դրանց, օրինակ՝ վնասաբեր ԾԱ գրելու համար։ Այնուամենայնիվ, նման առաջարկների նկատմամբ մեծ ուշադրությունը միշտ չէ, որ ձեռնտու է դրանց ստեղծողներին: Այսպես, WormGPT-ն փակվել է 2023-ի օգոստոսին՝ զանգվածային մտավախությունների պատճառով, որ այն կարող է սպառնալիք ներկայացնել։ Ի լրումն, «Կասպերսկի»-ի մասնագետների կողմից հայտնաբերված շատ կայքեր և հայտարարություններ, որտեղ առաջարկվում էր ձեռք բերել հասանելիություն WormGPT-ին, ըստ էության, սկամ էին: Հետաքրքական է, որ նման առաջարկների մեծ քանակությունը նախագծի հեղինակներին ստիպել է դեռ փակվելուց առաջ զգուշացնել խաբեության հնարավորության մասին։

«Մտավախություն կա, որ մեծ լեզվական մոդելների զարգացումը թույլ է տալիս չարագործներին պարզեցնել իրենց գործունեությունը և միևնույն ժամանակ նվազեցնում է ոլորտ նրանց մուտքի շեմը: Սակայն, այս պահին մենք չենք տեսնում իրական միջադեպեր, որոնց շրջանակներում օգտագործվել են նման լուծումներ։ Այնուամենայնիվ, տեխնոլոգիաները զարգանում են սրընթաց տեմպերով, և շատ հավանական է, որ շուտով լեզվական մոդելների հնարավորությունները թույլ կտան իրականացնել բարդ գրոհներ, ուստի կարևոր է ուշադիր հետևել այս ոլորտին»,- մեկնաբանում է Kaspersky Digital Footprint Intelligence-ի վերլուծաբան Ալիսա Կուլիշենկոն:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետնի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}