Արդշինբանկը գնում է HSBC բանկը
HSBC-ն տեղեկացնում է, որ համաձայնություն է ձեռք բերել ամբողջությամբ իրեն պատկանող դուստր կազմակերպություն հանդիսացող «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) Արդշինբանկ ՓԲԸ-ին (Արդշինբանկ) վաճառելու շուրջ։
Գործարքը կիրականանա կարգավորող մարմինների հաստատումները ստանալու պայմանով։
«HSBC Հայաստանը վաճառելու որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում, ըստ որի HSBC խմբի նպատակն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։
Գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել տասներկու ամսվա ընթացքում։ Մինչ այդ HSBC Հայաստանը կշարունակի սպասարկել իր հաճախորդներին բնականոն կերպով։
Գործարքի համաձայն՝ HSBC Հայաստանի բոլոր աշխատակիցները գործընթացի ավարտից հետո կանցնեն աշխատանքի Արդշինբանկում։ Վերջինիս կփոխանցվի նաև այդ պահի դրությամբ HSBC Հայաստանի հաճախորդների սպասարկումը», - ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին