150-200 քկմ թուրքերը բուն են դրել ՀՀ տարածքում և իշխանությունները ոչ մի բան չեն անում թուրքերին քշելու համար. Խաչատրյան
«Անկախության, ինքնիշխանության, հարատևության մասին խոսում է մի քաղաքական ուժ, ում օրոք թուրքերը բուն են դրել Հայաստանի տարածքում։ 150-200 քկմ թուրքերը բուն են դրել Հայաստանի տարածքում և Հայաստանի իշխանությունները ոչ մի բան չեն անում թուրքերին այստեղից քշելու համար»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խոսքն ուղելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
Նա ընդգծեց, որ հենց թուրքերն են պահանջում, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը։
«Տենց բան անում են խամաճիկային պետությունները։ Դուք համառորեն հակադրվում եք, չեք ընդունում, որ կապիտուլյացիա եք ստորագրել։ Եվ կապիտուլյանտ քաղաքական ուժն այսօր խոսում է անկախությունից և ինքնիշխանությունից։
Կապիտուլյանտ, թուրքերին Հայաստանում հանդուրժող քաղաքական ուժը հակադրում է ազգը և պետականությունը, արհեստական հակադրություն է մտցնում։ Սևեր-սպիտակներ, հներ-նորեր, հետո հասանք մի նոր բարձունքի՝ Արարատը հակադրել Արագածի հետ, հիմա ժողովուրդը, ազգը հակադրում եք պետոթյան հետ»,- նշեց Խաչատրյանը։