Ձեր քաղաքական թիմի գործելաոճը ոչնչով չի տարբերվում ԿԳԲ-ական մոտեցումներից. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին
«Կարծում եմ, որ ձեր քաղաքական թիմի գործելաոճը ոչնչով չի տարբերվում բոլշևիկյան, ԿԳԲ-ական մոտեցումներից՝ ազգայինի նկատմամբ ձեր հարձակաղական, ձեր՝ ոչնչացման գնացող վարքագծով»,-ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի՝ մինչ այդ ընդդիմադիրների ուղղությամբ հնչեցրեց մեղադրանքներին։
Ըստ Մինասյանի՝ ՔՊ-ականն արձանագրելով և խոսելով ԿԳԲ-ի գործիչների վկայությունների մասին, հաստատում են, որ ոչնչով չեն տարբերվում նրանցից։
Մինասյանի խոսքով՝ ՔՊ-ականները պետականության հիմքերը քանդում են, հետո էլ հայտարարում են, թե պաշտպանում են պետականության հիքերը։
«Որևէ քաղաքական, իրավական, սոցիալական իրավունք չունեք խոսելու այդ մասին՝ նախ այն պատճառով, որ ձեր նախընտրական ծրագրերում, կառավարությա գրած ծրագրերում ուղիղ հակառակի ամասին է խոսվում»,- հայտարարեց Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հիմնավորեց, որ ՔՊ-ն նախընտական ծրագրում գրել է Արցախը դեոկուպացնելու, նրա ինքնորոշման իրավունքների, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար պայքարի մասին, բայց այսօր օրակարգ են դարձրել այդ ամենը հանելը, ինչն իրականացնում են Ալիևի և Էրդողանի պահանջին համահունչ և հետո մեղադրում են ազգային ուժին։
«Սա խոսում է դեգրադացիայի այն աստիճանի մասին, երբ մարդասպանը փորձում է զոհին մեղադրել սպանվելու մեջ։ Դուք սպանում եք մեր ժողովուրդը, պետականությունները՝ կեղծ թեզերով, Արցախի թիկունքը բացելով, Արցախը դավադրաբար թշնամուն հանձնելով։ Եկել եք ասյտեղ ու ասում եք՝ Արցախում իշխանություն եք ունեցել։ Կեղծիք, սուտ՝ է՞դ մակարդակի։ Լավ, հանրությանը չեք հարգում, գոնե ձեզ հարգեք, ձեր նվազագույն արժանապատվությունը հարգեք, հերիք է կեղծիքն ու սուտը տարածեք։ Մինչև ո՞ւր, մինչև Հայոց այս պետականությունն էլ ոչնչացնե՞ք»,-հայտարարեց Մինասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան