ԱՀԿ. Աֆրիկայում խոլերայի բռնկման դեպքերն ավելանում են
Միայն այս տարվա հունվարին աֆրիկյան 10 երկրներում գրանցվել է խոլերայի 26 հազար դեպք և 700 մահվան դեպք, այլ երկրներ հիվանդության տարածման վտանգը շատ մեծ է։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Աֆրիկայի բյուրոյի ներկայացուցիչ Ֆիոնա Բրական։
«Այս տարվա առաջին չորս շաբաթների ընթացքում ԱՀԿ-ի աֆրիկյան տարածաշրջանի 10 երկրներում գրանցել է ավելի քան 26 000 դեպք և 700 մահ, ինչը գրեթե կրկնապատկվել է 2023 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերի թվից», - ասաց նա:
Բրական հավելել է, որ ներկայումս բռնկումներ կան Զամբիայում, Զիմբաբվեում, Մոզամբիկում, Տանզանիայում, Կոնգոում, Եթովպիայում և Նիգերիայում։
«Կա այլ երկրներում հետագա տարածման մեծ վտանգ, հատկապես փոխանցման այս պիկ սեզոնի ընթացքում», - ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։