Հայաստանում կան փակ ճանապարհներ, որոշ հատվածներում բուք է։ Լարսը փակ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ հատվածներում բուք է։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։
Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Հավելյալ տեղեկատվության համար անցնել հղումով`
https://armroad.am/am/news/inner/News_29.12.2023
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 18-27 կմ հատվածը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Աշոցքի տարածաշրջանի և Արփի լճի մոտակայքի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Ջրաբեր-Ֆանտան (բուք է), Կապուտան-Զովաշեն (բուք է), Ալագյազ-Ծիլքար (բուք է), Նորաշեն-Ալագյազ (բուք է), Աշոցք-Վարդաբլուր և Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Մեղրու սար» (ձյուն) և Շինուհայր-«Զանգեր» կոչվող հատվածներում, Ապարանի տարածաշրջանում բուք է։
Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։
Ջերմուկ, Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հարակից հրապարակումներ`
- Գորիս-Տաթև և Գորիս-Սիսիան ավտոճանապարհները փակ են, բուք է
- Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, Ջերմուկում բուք է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա