Մենք մեր հասարակության աչքերը բացելու խնդիր ունենք. Լևոն Քոչարյան
«Իմ գործունեությամբ երևում էր, որ ես չեմ համակերպվել և չեմ համակերպվելու, քանի որ այն, ինչ իր գործունեությամբ արել է այս կառավարությունը՝ իր գլխով հանդերձ, անընդունելի է, ողբերգություն և երբեք այն չի կարող նոմալ տրամաբանության մեջ տեղավորվել»,- Աժ-ում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք շարունակելու են պայքարը իշխանությունների դեմ։
Նա հայտնեց, ընդդիմությունը պայքարում է խորհրդրանում հարցադրումներ անելով, ինչպես նաև մարզային այցելություններով։
«Մենք մեր հասարակությանը բացատրելու, ինչ-որ տեղ համոզելու, աչքերը բացելու խնդիր ունենք, ինչով զբաղված ենք»,-ասաց Քոչարյանը։
«Ինչքանո՞վ է դա արդյունավետ` կարող են տարբեր գնահատականներ հնչել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Լևոն Քոչարյանը հնարավոր համարեց առաջիկայում փողոցային պայքարը:
Հարցին`եթե Սահմանադրության փոփոխության մասով հնարավոր լինի՝ հայ ժողովուրդը կգնա՞ ու «այո» քվեարկի Նիկոլ Փաշինյանի բերած Սահմանադրությանը` Լևոն Քոչարյանն պատասխանեց, թե իրենից կախված ամեն ինչ կանի, որ այդպես չլինի:
Հարցին, թե արդյոք ճիշտ չէր լինոր որ Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանը հեռանային և նոր ուժեր գան քաղաքական դաշտ՝ պատգամավորը պատասխանեց. «Մենք քաղաքական դաշտում կանք, այն ոչ մեկը չի մոնոպոլիզացրել, այնտեղ կան այլ քաղաքական ուժեր»։
Քոչարյանը հայտարարեց, որ ուրախ կլիներ եթե ինչոր այլ ուժ լիդերությունը վերցներ իր վրա և ինքը կգնար նրա հետ պայքարի։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի հարկատուները գումար են վճարում դատախազներին, որպեսզի այսպիսի աբսուրդով զբաղվեն. Լևոն Քոչարյան
- Հաստատում ենք լուրերն այն մասին, որ Լևոն Քոչարյանին և Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է առաջադրվել. Կոչուբաև
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան