Նախկին ակումբներից միայն մեկը չի շնորհավորել Ռոնալդուին ծննդյան տարեդարձի կապակցությամբ
Մադրիդի «Ռեալը» դարձավ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի միակ նախկին ակումբը, որը չշնորհավորեց նրան ծննդյան օրվա առթիվ։ Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն։
Փետրվարի 5-ին Ռոնալդուն դարձավ 39 տարեկան։ Լիսաբոնի «Սպորտինգը», «Մանչեսթեր Յունայթեդը» և Թուրինի «Յուվենտուսը» իրենց սոցիալական ցանցերում շնորհավորական ուղերձներ են հրապարակել։
Հարձակվողը «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2017 թվականներին՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։ Մադրիդյան թիմի կազմում նա հաղթել է չորս Չեմպիոնների լիգա, երկու անգամ՝ Իսպանիայի առաջնություն, երկրի գավաթը և սուպերգավաթը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Նա երեք անգամ հաղթել է նաև աշխարհի ակումբային առաջնությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան